Ռուսաստանը կանգնել է ղարաբաղյան կարգավորման վրա ազդեցությունն ամբողջությամբ կորցնելու «սպառնալիքի» առաջ:
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ռուսաստանը կանգնել է ղարաբաղյան կարգավորման վրա ազդեցությունն ամբողջությամբ կորցնելու «սպառնալիքի» առաջ:


Ռուսաստանը կանգնել է ղարաբաղյան կարգավորման վրա ազդեցությունն ամբողջությամբ կորցնելու «սպառնալիքի» առաջ:

 

Հեղինակ.

 

Ռուսաստանը կանգնել է ղարաբաղյան կարգավորման վրա ազդեցությունն ամբողջությամբ կորցնելու «սպառնալիքի» առաջ:


Մոսկվայում պատասխանելով ռուսական պետական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հարցին՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական բազաների ընդլայնման հարցը չի քննարկվում: Սակայն հատկանշական էր գործակալության հարցի ձեւակերպումը՝ նախատեսվո՞ւմ է արդյոք ռուսական ռազմական բազաների ավելացում Հայաստանում:
Երեւում է, այս հարցը քննարկվում է Ռուսաստանում, որն ամենայն լրջությամբ մտադիր է Հայաստանում երկրորդ բազան տեղակայել: Օրերս հայտարարվել է, որ Ռուսաստանը Բելառուսում ավիացիոն բազա է ստեղծում: Թերեւս, նման խոսակցություն կա նաեւ Հայաստանի հարցով:
Պաշտոնական Երեւանը, ըստ ամենայնի, դեռ մերժում է Ռուսաստանի համառ պահանջները: Վարչապետը մերժում է տնտեսական առաջարկները, իսկ Նալբանդյանին կարծես թե հանձնարարված է մերժել ռազմաքաղաքական առաջարկները:
Որտե՞ղ է Ռուսաստանը մտադիր հիմնել երկրորդ բազան: Ավելի վաղ առաջարկներ կային, որ Կրեմլը դեմ չէ Ղարաբաղում բազա բացելուն, ընդ որում՝ ավիացիոն, եւ դրա համար օգտագործել նոր օդանավակայանը: Չի բացառվում, որ այդպես էլ կլինի՝ չէ որ Նալբանդյանը խոսում էր Հայաստանի, այլ ոչ թե Ղարաբաղի անունից, եւ Ռուսաստանը կարող է ուղղակի Բակո Սահակյանի հետ պայմանավորվել:
Ի դեպ, Բակո Սահակյանը Ֆրանսիայում է, իսկ Ղարաբաղում են Եվրախորհրդարանի ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն էլ Ստեփանակերտում հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է ճանաչի Ղարաբաղը:
Մի քանի ամերիկյան նահանգներ արդեն ճանաչել են Ղարաբաղը, եւ ինչպես հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, այդ գործընթացը շարունակվելու է: Ամեն դեպքում, Ֆրեզնոյի կողմից Ղարաբաղի ճանաչման գործընթացի նախաձեռնողը հայտարարել է, որ կհասնի այն բանին, որ անկախությունը ճանաչի Կալիֆորնիա նահանգը:
Ռուսաստանը կանգնել է ղարաբաղյան կարգավորման վրա ազդեցությունն ամբողջությամբ կորցնելու «սպառնալիքի» առաջ: Չէ որ եթե Արեւմուտքը շարունակի ճանաչման գործընթացը, Ռուսաստանը կհայտնվի խաղից դուրս վիճակում, քանի որ վարում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը խոչընդոտելու քաղաքականություն: Թեեւ չի բացառվում, որ Եվրոպան է վախենում խաղից դուրս մնալուց, որովհետեւ արդեն տեղյակ է Ռուսաստանի ռազմաքաղաքական մտադրություններին:
Թերեւս, հենց դրա հետ էր կապված ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, ըստ որի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չկա: Ամենայն հավանականութամբ, «քանի որ առաջընթաց չկա, պարզապես բազա տեղակայել Ղարաբաղում եւ վերջ դնել ամենին: Դրանից հետո Ֆրանսիան կարող է ճանաչել Ղարաբաղը:
Կարելի է ենթադրել, որ երկրորդ ռազմական բազայի մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հարց է տվել ոչ թե հետաքրքրասիրությունից ելնելով, այլ որովհետեւ նման քայլ է նախապատրաստվում:


Lragir.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!