Մոսկվայում կողոպտել և սպանել են տարադրամի փոխանակման կետում աշխատող ՀՀ քաղաքացուն.
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մոսկվայում կողոպտել և սպանել են տարադրամի փոխանակման կետում աշխատող ՀՀ քաղաքացուն.


Մոսկվայում կողոպտել և սպանել են տարադրամի փոխանակման կետում աշխատող ՀՀ քաղաքացուն.

 

Հեղինակ.

 

Մոսկվայում կողոպտել և սպանել են տարադրամի փոխանակման կետում աշխատող ՀՀ քաղաքացուն.


ՌԴ ոստիկանությունն այսօր հաղորդել է Մոսկվայի կենտրոնում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա իրականացված հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է հայուհի գանձապահը, հայտնում է kp.ru-ն։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու դին, իսկ չհրկիզվող պահարանից անհետացել է 4.5 մլն ռուբլի։

Այս պահին հետաքննվում են հանցագործության մանրամասները։ Հարուցվել է քրեական գործ՝ «սպանություն» հոդվածի հատկանիշներով։

Նման միջադեպ Մոսկվայում տեղի էր ունեցել նաև անցյալ տարվա օգոստոսին։ Բարեբախտաբար այդ անգամ զոհեր չէին գրանցվել. գանձապահը ուղեղի ցնցում և այլ վնասվածքներ է ստացել։ Կինը փակելիս էր եղել իր աշխատավայրը երբ վազելով 3 անծանոթ մարդ էր նրան մոտեցել, ծեծել էին և տարել չհրկիզվող պահարանի մոտ, որտեղից 1.8 մլն ռուբլի էին գողացել։

tert.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!