ԶՊՄԿ-ի վաստակաշատ 2 աշխատակիցներ մեծարվեցին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ԶՊՄԿ-ի վաստակաշատ 2 աշխատակիցներ մեծարվեցին


ԶՊՄԿ-ի վաստակաշատ 2 աշխատակիցներ մեծարվեցին

 

Հեղինակ. Հեղինակ

 

ԶՊՄԿ-ի վաստակաշատ  2 աշխատակիցներ մեծարվեցին
Հայաստանի հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերության 2 առաջատար հանքագործների` Ստեփանոս Գևորգյանի և Վազգեն Սահակյանի անուններ մեծատառով են գրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատմության մեջ: Վաստակաշատ աշխատակիցներին ըստ արժանվույն գնահատելու համար ձեռնարկության տնօրինությունը մեծարման երեկո էր նախաձեռնել:
Օրվա հերոսները երկու անբաժան ընկերներ են: Միասին են անցկացրել մանկություն ու պատանեկություն ,այնուհետև աշխատանքի անցել արդյունաբերական հսկայում: Ստեփանոս Գևորգյանը ֆաբրիկայում է աշխատել, իսկ Վազգեն Սահակյանը հանքում: Ժամանակին եղել են իրենց գործի գիտակներ հպարտանում են:
Մեծարման օր պատահաբար չէր ընտրվել: Դեկտեմբերի 2-ին Ստեփանոս Գևորգյանը տոնեց նաև իր 90 –ամյա հոբելայնը: Հայերնական մեծ պատերազմի ու աշխատանքի վետերանը հասել էր մինչև Բեռլին տոնել հաղթանակը հիմա էլ աշխատանքային ընկերների ու հարազատների միջավայրում նշեց իր տարեդարձը: Տնօրինությունը նվերներ ու դրամական պարգևներ հանձնեց:
Արհեստավարժ մասնագետները դրվատանքով են պատմում` մի ձեռնարկության ակնունքներում են կանգնած եղել, որ միշտ էլ մեծ համբավ է վայելել:
Շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, տոնական տրամադրությունն էին գերիշխում հանքագործների քաղաքում: Աշխատավոր մարդը ուշադրության կենտրոնում պետք է լինի, համայնքի ղեկավարի կողմից նույնպես Ստեփանոս Գևորգյանը, Վազգեն Սահակյանը նվերների արժանացան:
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!