Մեղրու ճանապարհաշինարարները պատրաստ են դիմակայել եղանակի ցանկացած փոփոխության
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Մեղրու ճանապարհաշինարարները պատրաստ են դիմակայել եղանակի ցանկացած փոփոխության


Մեղրու ճանապարհաշինարարները պատրաստ են դիմակայել եղանակի ցանկացած փոփոխության

 

Հեղինակ. Հեղինակ

 

Մեղրու ճանապարհաշինարարները պատրաստ են դիմակայել եղանակի ցանկացած փոփոխության
Հանրապետության առանձին շրջաններում նոյեմբերի 22-ին ձյան տեսքով տեղումներ են դիտվել: Երևան-Մեղրի միջպետական նշանակության մայրուղու ամենաբարձր կետում Մեղրու լեռնանցքում ձյան շերտի հաստությունը հասել է ընդամենը 2 սմ-ի:Ճանապարհը սպասակող Մեղրու ՃՇՇ ընկերությանը ձեռնարկած աշխատանքների արդյունքում մայրուղին մշակվել է աղով և ավազով , նույնիսկ մաքրման կարքի չի առաջացել տեղեկացրեց տնօրեն Ազատ Գասպարյանը: Ճանապարահատվածը բաց և երթեկելի է եղել , ցանկացած տրանսպորտային միջոցի համար : Միայն ճանապարհաշինարարները վարորդներին խորհուրդ են տալիս ձմեռային անվադողերով երթևեկել :Նոյեմբերի 23-ին ժամը 12-ի դրությամբ ճանապարհին ձյուն չի տեղում: Մայրուղին սպասարկող ընկերությունը ինչպես միշտ հերթապահություն է իրականացնում:Ցանկացած ահազանգի դեպքում պատրաստ են արագ օգնության հասնել վարորդներին: Այս տարի ճանապարհի ձմեռային պահպանության համար անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազը պահեստավորված է :Մայրուղու երկայնքով համապատասխան ցուցանակներով տեղադրված: Ազատ Գասպարյանի խոսքով իրենք ամեն տարվա նման պատրաստակամ են բաց և եթևեկելի պահել միջպետական նշանակության մայրուղու Մեղրի-Քաջարան ճանապարհահատվածը և ամենայն լրջությամբ են վերաբերում իրենց աշխատանքին:
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!