Թմրանյութ խավիարի փոխարեն. ՀՀ քաղաքացին պնդում է՝ իրանցիներից թմրանյութ չի գնել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Թմրանյութ խավիարի փոխարեն. ՀՀ քաղաքացին պնդում է՝ իրանցիներից թմրանյութ չի գնել


Թմրանյութ խավիարի փոխարեն. ՀՀ քաղաքացին պնդում է՝ իրանցիներից թմրանյութ չի գնել

 

Հեղինակ. Մարգարիտա Մանուկյան

 

Թմրանյութ խավիարի փոխարեն. ՀՀ քաղաքացին պնդում է՝ իրանցիներից թմրանյութ չի գնել


Իրանից Հայաստան խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու գործով մեղադրվող Հ.Բ-ն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում հոկտեմբերի 28-ին իր ցանկությամբ լրացուցիչ ցուցմունք տվեց՝ հայտարարելով, որ ինքը Հայաստան հասած խոշոր չափերի թմրամիջոցների հետ որևէ կապ չունի, և որ դրանք տեղափոխող պարսիկներից միայն ձկան սև խավիար պետք է ստանար։

«Տրամաբանական է, որ ես նրանց հետ հեռախոսակապի մեջ եմ եղել միայն այն պատճառով, որ իմ իրանցի ընկեր Դավուդից պարբերաբար խավիար եմ ուզել, ինքն էլ ուղարկել է եղբոր՝ Ահադի միջոցով։ Եթե իմանայի, որ մեքենաներում թմրադեղ կա, և որ իրենք բռնվել են, ըստ ձեզ, կպատասխանե՞ի զանգերին, թե՞ կթաքնվեի»,- ասաց ամբաստանյալը։

Նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ գործարարին կալանավորել են միայն այն պատճառով, որ թմրադեղերը հայտնաբերելու օրը հեռախոսակապի մեջ է եղել իրանցի բեռնափոխադրողների հետ և ընդամենը ենթադրելով, որ հենց նա պետք է իրացներ ներմուծված ապրանքը, կալանավորել են Արմենին։

«Աբսուրդային է գործի ընթացքը, որովհետև հետախուզվել են պաշտպանյալիս բնակարանները, ավտոտնակները, մեքենան, ոչ մի հետք, ոչ մի փորձաքննություն, նրա արյան մեջ թմրամիջոցի նշույլ անգամ չի հայտնաբերել, եթե մարդը զբաղվեր նման գործով, գոնե մեկ հետք պետք է որ հայտնաբերվեր, իսկ թե ինչու թմրամիջոցը իրանցիների մոտ հայտնաբերելիս արտաքին դիտման օպերացիա չեն նախաձեռնել և չեն հետևել, թե ուր կտանեն և ում կհանձնեն ապրանքը, չեմ հասկանում։ Պաշտպանյալիս բջջայինի ապօրինի ուսումնասիրված հեռախոսագրերում ու խոսակցություններում խավիար բառը չի նշվել ,որովհետև իրանացիների համար խնդիր է խավիար արտահանելը, մի քանի բանկայից ավելի արգելվում է, միայն այդ պատճառով ապրանքի անունը չի նշվել, ինչը ևս նախաքննական մարմինը վերագրել է թմրամիջոցներին»,- ասաց Տիգրան Սաֆարյանը։

Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, որ ճառերի փուլ հասած դատավարությունը նորից վերսկսի նախաքննությունը և որպես վկաներ դատարան հրավիրվեն Արմինե և Նարինե Սաֆարյանները, որոնց միջոցով Արմեն Հարությունյանը երկու անգամ ձկան սև խավիար է ուղարկել Փարիզ։ Տիգրան Սաֆարյանն ընթերցեց նրանցից վերցրած գրավոր հարցումը, որում քույրերը հաստատում են, որ Արմենը մի քանի անգամ խնդրել է իրենց հետ խավիար փոխադրել Փարիզ, որտեղ էլ հենց օդանավակայանից նրա ընկերները վերցրել են 1կգ-անոց երկաթե գործարանային փաթեթավորմամբ խավիարները ։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը ընդունեց միջնորդությունն ու հետաձգեց դատական նիստը։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 5-ին։

Հիշեցնենք, որ Ահադ Ասղարին, Ահադ Սադեղի Ֆարաջփուր Թավրիզինեժադրին մեղադրվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների տեղափոխելու և ՀՀ քաղաքացի Հ. Բ-ին վաճառելու համար։

Դատավարության ընթացքում իրնացիներից մեկը խոստովանել է, որ ՀՀ քաղաքացուն ընդհանրապես չի ճանաչում, իսկ մյուսը չի կողմնորոշվել իր պատասխաններում՝ անընդհատ փոխելով դրանք՝ մեկ անգամ նշելով, որ հենց Արմենի համար է տեղափոխել թմրամիջոցը, հետո հերքելով իր տված տեղեկությունները։

Լուրեր Հայաստանից - NEWS.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031