Անվճար թափուկ վառելափայտ անտառամերձ համայնքների բնակիչներին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Անվճար թափուկ վառելափայտ անտառամերձ համայնքների բնակիչներին


Անվճար թափուկ վառելափայտ անտառամերձ համայնքների բնակիչներին

 

Հեղինակ. Հեղինակ

 

Անվճար թափուկ վառելափայտ անտառամերձ համայնքների բնակիչներին


Դեռևս մութ ու ցուրտ տարիներից է բնակիչների մեջ արմատացել բոլոր հնարավոր միջոցներով բնակարանները տաքացնելու մտայնությունը: էլեկտրաէներգիայի և գազի վարձավճարների թանկացումը շատերին կդրդեր վերադառնալ չակերտավոր հին ու բարի ժամանակների մեթոդներին՝ էլեկտրաէներգիա գողանալուց մինչև ապօրինի անտառահատումներ:
Անվճար թափուկ վառելափայտ անտառամերձ համայնքների բնակիչներին


Բայց որպեսզի տխուր փորձը չկրկնվի կարծես թե հարցին որոշ չափով լուծում տրվեց: Կառավարությունը 2011թ որոշում կայացրեց անտառամերձ համայնքների բնկիչներին ոչ արտադրական նպատակով տարեկան տրամադրել 8 խմ թափուկ վառելափայտ:
"Կապանի տարածաշրձանում տարեկան օգտագործվում է մոտ 1800-2000 խմ թափուկ վառելափայտ: Այս պահի դրությամբ տրամադրվել է մոտ 600 խմ/ խտացվածը/ Մոտ 900-ը արդեն տրամադրվել է բնակիչներին: Գործընթացը դեռ շարունակվում է: Սովորաբար գյուղացիները սկսում են փայտ մթերել խոտհունձից հետո: Մեր անտառխմբի աշխատակիցները տանում, ցույց են տալիս փայտանյութը և թույլ են տալիս 8 խմ չափով մթերել",- ասում է Հայանտառ ՊՈԱԿ Կապան մասնաճյուղի ավագ անտառապետը:
Անվճար թափուկ վառելափայտ անտառամերձ համայնքների բնակիչներին


Խախտումներից խուսափելու համար թափուկների հավաքումը և տեղափոխումը իրականացվում է տոմսերով: Իսկ հավելյալ փայտանյութի անհրաժեշտության դեպքում գյուղացին ստիպված է վճարել:
Նոր հրամանով ցավոք սրտի թանկացել է, 1 խմ թափուկը նույն վառելափայտի գնով է 9720 դր. /Ավագ անտառապետ/:

Անտառապահները կարծում են, որ սա բավականին լավ միջոց է գործընթացը վերահսկելու և անտառների պահպանությունը ուժեղացնելու համար: Վերջիններիս խոսքով դա նաև օգնում է անտառը վնասատուներից և հրդեհներից պաշտպանելուն:
Սինք. «Արդյունքն ակնհայտ է: Եթե համեմատում ենք մնացած տարիների հետ, ապօրինի անտառահատումները զգալի չափով պակասել և շարունակում են պակասել: Անտառախմբի պաշտպանվածությունն էլ է բարձրացել, տղաներն էլ են լավ հսկողություն իրականացնում, քանի որ արդեն կա, մարդուն տրամադրում ես, ասում ես անվճար է և պետք չէ գնալ ապօրինություն կատարել կամ գողանալ»,- ասում է ավագ աբտառապետ Վահրամ Մարտիրոսյանը

Պատասխանատուները նաև տեղեկացնում են, որ տրամադրվող փայտանյութը վաճառքի ենթակա չէ և չի կարող օգտագործվել այլ նպատակով:


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!