Եղանակը Հայաստանում
Subscribe by RSS or Email


Եղանակը Հայաստանում

 

Հեղինակ. Հեղինակ

 

Եղանակը Հայաստանում

Ուշադրություն

Հոկտեմբերի 27-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը
կդիտվի հոկտեմբերի 27-ին:

Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ անձրևի:
Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում 7-9 աստիճանով:

Հոկտեմբերի 28-31-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-ին արևմտյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, մյուս շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում կա թույլ տեղումների հավանականություն:

Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

Եղանակը Հայաստանում

Երևանում`

Հոկտեմբերի 28-31-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն, նոյեմբերի 1-ին սպասվում է անձրև:

Եղանակը Հայաստանում


Երևան քաղաքի հոկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 25.10C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -4.70C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 10.20C

Աղբյուրը՝ http://mes.am/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!