Ծաղկահավաք՝ Եղեռնի զոհերի հուշահամալիրում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ծաղկահավաք՝ Եղեռնի զոհերի հուշահամալիրում


Ծաղկահավաք՝ Եղեռնի զոհերի հուշահամալիրում

 

Հեղինակ.

 

Ծաղկահավաք՝ Եղեռնի զոհերի հուշահամալիրում


Արդեն 4 տարի է՝ Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված բազմահազար ծաղիկներն ապրիլի 24-ից մի քանի օր հետո օգտագործվում են թղթի վերամշակման համար:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը այդ նպատակով այս տարի նույնպես իրականացրեց ծաղկահավաք, որին մասնակցում էին 300 երեխաներ ՀՀ տարբեր մարզերից եւ Երևանից:

«Գալով ծաղկահավաքին՝ մենք կարողանում ենք նպաստել ոչ միայն աղբի վերացմանը, այլեւ թղթի վերամշակմանը»,-ասում է ծաղկահավաքի մասնակից, 13-ամյա դպրոցական Լիլիթ Ղազարյանը:

«Վերամշակելու համար թուղթը մանր- մանր կտրտում ենք, լցնում ենք ինչ -որ ամանի մեջ, այնուհետեւ տաք ջուր ենք խառնում: Այն ավելի փոքրանում, ջրիկ է դառնում, հետո լցնում ենք սոսինձ, որ պինդ լինի ու խառնում ենք վարդի կամ մեխակի թերթիկներ, որ ավելի գունավոր եւ սիրուն լինի»,-ասում է 13-ամյա Արամ Մանուկյանը:

Ծաղկաթերթիկներն օգտագործում են թղթի վերամշակման համար, իսկ ծաղկացողունները՝ պարարտանյութ ստանալու, որը հետագայում օգտագործում են Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի այգիները պարարտացնելու համար:

«Սովորաբար այցելուները, որոնք գալիս են իրենց հարգանքի տուրքը մատուցելու, միանում են մեզ, իրականացնում մեզ հետ ծաղկահավաքի աշխատանքներ»,- ասում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ կրթական ծրագրերի համակարգող Հռիփսիմե Խաչատրյանը:

«Չորանալուց հետո վերցնում ենք թղթերը, որոնք օգտագործում ենք պատվոգրեր վկայականներ, դիպլոմներ նաեւ գրքեր պատրաստելու մեջ: Հետագայում, երբ որ հյուրեր ենք ունենում, ներկայացնում ենք նրանց եւ ասում, որ այս ծաղիկները հենց Եղեռնի զոհերի հիաշատակին նվիրված ծաղիկներն են»,-հավելում է Լիլիթը:

Ա1+
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!