«ԱՄՆ ՄԶԳ-ը սատարում է Լեռնային Ղարաբաղին օժանդակության տրամադրման ծրագիրը»
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «ԱՄՆ ՄԶԳ-ը սատարում է Լեռնային Ղարաբաղին օժանդակության տրամադրման ծրագիրը»


«ԱՄՆ ՄԶԳ-ը սատարում է Լեռնային Ղարաբաղին օժանդակության տրամադրման ծրագիրը»

 

Հեղինակ.

 

«ԱՄՆ ՄԶԳ-ը սատարում է Լեռնային Ղարաբաղին օժանդակության տրամադրման ծրագիրը»

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջաջիվ Շահը, պատասխանելով կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի կողմից ներկայացված հարցերին, հաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստ է ամբողջությամբ ֆինանսավորել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնությունը, ինչպես նաև սատարել պետական և մասնավոր ոլորտներում գործող ձեռնարկությունների գործընկերությունը՝ Վրաստանի Սամխե-Ջավախեթի (Ջավախք) շրջանում տնտեսական կայուն զարգացմանը նպաստելու համար:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի ապրիլի 24-ին կայացած նիստի ընթացքում կոնգրեսական Շիֆը մի շարք հարցեր էր ուղղել Լեռնային Ղարաբաղի և Ջավախքի համար նախատեսված ԱՄՆ-ի օգնության ծրագրերի վերաբերյալ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածվայ հաղորդագրության համաձայն, պատասխանելով այս հարցերին՝ ԱՄՆ ՄԶԳ-ի տնօրեն Շահը նշել է, որ «անցյալում չեն ծախսվել բոլոր գումարները»՝ հավելելով, որ «տարածաշրջանի համար պատասխանատու փոխտնօրենը պատրաստ է իրականացնելու, և, մեր կարծիքով, հաջողությամբ կիրականացնի այն: Ինչ վերաբերում է Սփյուռքի հետ պետական և մասնավոր ձեռնարկությունների գործընկերությանը, ապա մեզ մեծ ոգևորություն է պատճառում այն, և կարծում եմ, որ սա ապագայում աշխատանքների կազմակերպման համար կարող է լավ օրինակ ծառայել: Հայկական համայնքն այն համայնքն է, որի հետ աշխատանքները շատ սահուն են ընթանում: Այսպիսով՝ մենք պատրաստ ենք շարունակության»:

Կոնգրեսական Շերմանի կողմից ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ապրիլի 25-ին կայացած նիստի ժամանակ տրված հարցերին «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դենիել Յոհանեսը ներկայացրել է իր ակնկալիքներն այն մասին, որ Վրաստանի համար «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսված փաթեթի մեջ կներառվեն ֆինանսական միջոցներ Ջավախքի շրջանում հայոց լեզվի դասավանդման և դպրոցների համար:

«Ամերիկայի ձայն»
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!