Աշխարհն անցնում է 4-օրյա աշխատանքային շաբաթվա
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Աշխարհն անցնում է 4-օրյա աշխատանքային շաբաթվա


Աշխարհն անցնում է 4-օրյա աշխատանքային շաբաթվա

 

Հեղինակ. .

 

Աշխարհն անցնում է 4-օրյա աշխատանքային շաբաթվա


ՄԱԿ-ին կից Միջազգային աշխատանքային կազմակերպությունում եկել են այն եզրակացության, որ 4-օրյա աշխատանքային շաբաթն ավելի լավ է, քան 5-օրյան: Այդ թեման վերջերս շատ մեծ տարածում է գտել գործարար շրջանակներում: 4-օրյակի գաղափարին, մասնավորապես՝ սատարում է Google-ի հիմնադիրներից մեկը՝ Լարրի Փեյջը և մեքսիկացի միլիոնատեր Կարլոս Սլիմը. տեղեկացնում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:

Կազմակերպության փորձագետները գտնում են, որ աշխատանքային շաբաթի կրճատումը թույլ կտա բարելավել բնակչության առողջական վիճակը, քանի որ ժամանակակից աշխարհում շատ հիվանդություններ պայմանավորված են գերծանրաբեռնվածությամբ, անընդհատ օֆիսում գտնվելով և սթրեսներով: Բացի այդ՝ կարճ աշխատանքային շաբաթը թույլ կտա ավելի շատ աշխատանքային տեղ ստեղծել:

Եվ, ի վերջո, տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մարդիկ ավելի արդյունավետ են աշխատում, երբ քիչ են աշխատում: Այն մարդիկ, ովքեր երկար ժամեր են անցկացնում օֆիսում, հաճախ միայն բուռն գործունեության պատրանք են ստեղծում, իսկ այն արդիկ, ովքեր աշխատանքին հատկացնում են շաբաթը 4 օր, իրենց երջանիկ և կյանքից բավարարված են զգում:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/241174/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031