Է. Շարմազանով. ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Է. Շարմազանով. ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները


Է. Շարմազանով. ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները

 

Հեղինակ.

 

Է. Շարմազանով. ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները

ՀՀԿ ընտրական շտաբի պետ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Քանաքեռ Բանավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական որոշ պատգամավորների այն հայտարարությունը, որ «իշխող քաղաքական ուժին պետք են հուսահատված, այլ ոչ թե բարեկեցիկ քաղաքացիներ»:
«ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները: Հարկ է նշել, որ բարեկեցիկ քաղաքացիներ պետք չեն հենց ԲՀԿ-ին, քանի որ այդ քաղաքական ուժը ասելիք և անելիք չի ունենա, իսկ նրանց նետած գրոշների կարիքն էլ չի լինի:
Մենք ունենալու ենք բարեկեցիկ Հայաստան և ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար: Ու այդ դեպքում, կարծում եմ, ԲՀԿ-ում մնալու են միայն Օսկանյանի եւ Զոհրաբյանի նման գործիչները: Առայժմ այսքանը», - նշել է Է. Շարմազանովը:

PanARMENIAN.Net
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!