Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է


Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է

 

Հեղինակ.

 

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է


… Հովհաննես Շիրազը, որ երեկ անապաստան, «խուժանային» որբ տղեկ մը եղած է…այսօր, ըստ իս, Երևանի և ամբողջ աշխարհի բանաստեղծներուն մեջ ինքնուրույն տեղ մը գրավելու արժանի ներշնչյալ, հմայիչ քնարերգակ մըն է։

Արշակ Չոպանյան

Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է Գյումրիում 1914 թվականի ապրիլի 26-ին: Մեծացել է աղքատության մեջ: Օժտված է եղել նկարչական, քանդակագործական ձիրքով: Եղել է կտավագործի աշակերտ, ապա՝ ենթավարպետ: «Մանածագործ» թերթում 1931թ. տպագրվել է նրա առաջին՝ «Գործարանում» ոտանավորը, որը ստորագրել է քրոջ անունով՝ Գոհարիկ:
1935 թվականին Վ. Ալազանի խմբագրությամբ ու առաջաբանով լույս է տեսնում Շիրազի առաջին՝«Գարնանամուտ» ժողովածուն:
Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, քանի որ «Այս երիտասարդի պոեմները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով):
Սովորել է Երևանի պետական համալսարանում և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում:
Շիրազի ստեղծագործությունների մեծ մասը չափածո է: Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների, որոնցից են՝«Անի»,«Իմ մայրիկ», «Թող իմ սերը գաղտնի մնա», «Սիամանթո և Խաջեզար», «Էքսպրոմ»,«Հեթանոսական սիրո նման», «Իմ սուրբ Հայրենիք»,«Հայերի ճակատագիր», «Անդրանիկին», և այլն:

Բանաստեղծին հատկապես մեծ հռչակ են բերում «Քնար Հայաստանի» ժողովածուի երեք հատորները: Չարենցի «Դանթեական առասպել»-ից հետո, որն ազգային մղձավանջի ականատեսի դանթեականն էր, ստեղծվում է Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմը, որտեղ նկարագրվում է ժողովրդի անասելի ողբերգությունը, դարավոր ոսոխի գործած վայրագությունները, գաղթը, աքսորը, մահվան ճանապարհները. «Ուր պիտի Դանթեն յոթնահեղ զղջա, որ յուր դժոխքի դժոխքն է իր դեմ»:

Հ. Շիրազը վախճանվել է 1984թ. մարտի 14-ին: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

http://ardarutyun.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!