Փլուզում Կապան- Քաջարան ճանապարհին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Փլուզում Կապան- Քաջարան ճանապարհին


Փլուզում Կապան- Քաջարան ճանապարհին

 

Հեղինակ. Հեղինակ

 

Փլուզում Կապան- Քաջարան ճանապարհին


Փլուզումից հետո մասամբ փակված Կապանից Քաջարան ճանապարհը բացվել է: Հոկտեմբերի 3-ին` ժամը 10.40 դրությամբ, Մ2 ավտոճանապարհի 313 կմ-ում` Կապան-Քաջարան ճանապարհահատվածում, տեղի է ունեցել քարաթափում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ներկա պահին ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով երթևեկության համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-30 կմ հատվածում (Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում՝ մոտ 400 խմ։ Փլուզման հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:

Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հաղորդել էր, որ ճանապարհը բացելու համար դեպքի վայր է բերվել շինարարական տեխնիկա, ինչի հետեւանքով կրկին մեծ քանակությամբ քարեր են ընկել: Այժմ դեռ առկա է քարաթափման վտանգ, շինարարներն իրավիճակի մասին տեղեկացրել են Տրանսպորտի եւ կապի նախարարության համապատասխան վարչությանը:

Դեպքի վայրում են նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք վարորդներին զգուշացնում են վտանգի մասին, հսկում, որ ճանապարհի այդ հատվածում խցանումներ չառաջանան:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեռ կա փլուզման վտանգ։

Աղբյուրը՝ NEWS.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!