Մամայիս աչքերը տեսնեն ու տանը հաց լինի.11-ամյա Կարեն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Մամայիս աչքերը տեսնեն ու տանը հաց լինի.11-ամյա Կարեն


Մամայիս աչքերը տեսնեն ու տանը հաց լինի.11-ամյա Կարեն

 

Հեղինակ. Հեղինակ

 

Մամայիս աչքերը տեսնեն  ու տանը հաց լինի.11-ամյա Կարեն
Մամայիս աչքերը տեսնեն  ու տանը հաց լինի.11-ամյա Կարեն
Մամայիս աչքերը տեսնեն  ու տանը հաց լինի.11-ամյա Կարեն


3 տղաների մայր Լուսինե Առուստամյանը 2008-ից 3-րդ կարգի հաշմանդամ է , իսկ մոտ 1 տարի առաջ գրեթե կուրացել է:
Կապանի Հունան Ավետիսյան փողոցում գոյությունը պահպանող ընտանիքի մասին տեղեկացանք քաղաքապետարանից: Աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Նելլի Շահնազարյանի խոսքով փոքրիկ օգնության հնարավորության դեպքում առաջինը Լուսինեին են զանգահարում:


Բնակարան մուտք գործելիս խնդիրների բազմությունից գլխապտույտ է առաջանում: 11-ամյա որդու ձեռքից բռնած՝ տեղաշարժվող կինը մինչ իր ձախողված անձնական պատմությանը անցնելը, նախ շնորհակալություն հայտնեց մարզպետարանից և քաղաքապետարանից աջակեցելու համար: Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը սպառած էլեկտրաէներգիայի և ջրի հարցը լուծել է:
Արմատներով գորիսեցի երիատասրադ կինը 2 անհաջող ամուսնություն է ունեցել. նախկին ամուսինները Հայաստանում չեն, 18 տարուց ավելի է միայնակ մոր կարգավիճակում իր վրա է վերցրել որդիներին մեծածցնելու հոգսը: Ասում է՝ խնդիրներս քիչ էին ավագ որդին էլ գողության համար 5 տարով կալանավորվեց:

Իսկ միջնեկը՝ 19-ամյա Արքայիկը ,որը այդ պահին տանը չէր, մշտապես դրսում է և փորձում է օրվա հացը վաստակել շինարարությունում : 11-ամյա Կարենը՝մոր օգնականը, սովորում է Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում: Իսկ այսօր բացառություն է արել տուն իջել:"Իմացա,որ գալու են նկարեմ,որ մեզ օգնեն, մեկ ժամ դասի նստեցի,եկա տուն",-ասումէ տղան:


Ավագ որդին կալանավայրում է,բայց Լուսինեն մինչ օրս նրա արարքների հետևանքներից շարունակում է տուժել: "Մորից ժառանգություն ստացած ահավոր վիճակում գտնվող բնակարանի մի մասը բռանագանձել են ուզում",-ասում է Լուսինեն: Ընտանիքի ապրուստի միջոց թոշակն ու նպաստը ծախսվում է կալանավայրում գտնվող տղայի պարտքերը մարելու վրա:

Կարենը, ով անգամ տանը հեռուստացույց դիտելու հնարավորություն չունի, խնամքի կենտրոնում իրեն լավ է զգում, ընկերներով շրջապատված է, բայց միևնույն ժամանակ օրվա ընթացքում րոպե անգամ գլխից չի հանում տանը միայնակ մնացած անպաշտպան մորը,ով ամեն պահի կարող է ինքն իրեն վնասել:

Լուսինեի խոսքով բնակարանում մշտապես ցուրտ է, իսկ ձմռանը տաքացնում են ինչով կարողանում են:Եթե հոգսաշատ Կարենը տանն է լինում,ապա ճաշը ինքն է պատրաստում մոր թելադրանքով, իսկ առավոտյան էլ մայրիկին սուրճ է մատուցում: Հիմա էլ մտածում է շաբաթ և կիրակի օրերին աշխատելու մասին :

" Ծանոթ աղջիկ կար, օգնեցի, մի հատ մանգո տվեց խմեցի, մեկել 1000 դրամ: Գնալու եմ մանգոյի սոկ բաժանեմ",-ասում է տղան :

Այս պահին Կարենը հագնելու , հեռուսատցույց ու նոր հեծանիվ ունենալու մասին չի երազում, այլ ընդամենը մեկ բան է ուզում .

" Մամայիս աչքերը տեսնեն, մնացածը հեչ, կանենք, մեկել տանը հաց լինի":
Հերմիեն Միքայելյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!