Մալաթիայի տոնավաճառի տնօրինությունը խոստացել է լուծումներ գտնել վճարների խնդրին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մալաթիայի տոնավաճառի տնօրինությունը խոստացել է լուծումներ գտնել վճարների խնդրին


Մալաթիայի տոնավաճառի տնօրինությունը խոստացել է լուծումներ գտնել վճարների խնդրին

 

Հեղինակ.

 

Մալաթիայի տոնավաճառի տնօրինությունը խոստացել է լուծումներ գտնել վճարների խնդրին


Երևանի Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցները, որոնք տեղի վարձակալության բարձր վճարի դեմ բողոքելով այսօր առավոտյան օրն սկսել էին գործադուլով, օրվա ընթացքում այդպես էլ աշխատանքի չեն վերադարձել, և տնօրինությունը մինչև մայիսի 2–ը հետաձգելով տեղի համար վարձերի գանձումը, խոստացել է լուծումներ գտնել խնդրին:

«Ժամանակ են վերցրել, որ էդ հարցի լուծումը լինի, այսինքն՝ զեղչեր անեն: Մենք ասել ենք, որ եթե ամսի երկուսին էլ չլինի ինչ-որ նորմալ որոշում, նորից էլի ցույցեր կլինեն: Էդ որոշումով թողել ենք եկել, ճիշտ ասած՝ այսօր չենք աշխատել, վաղը կաշխատենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատակիցը, որը նախընտրեց ներկայանալ միայն անունով՝ որպես Կարինե:

Նա նշեց, որ այսօր տոնավաճառի աշխատակիցների հետ հանդիպել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանը:

Հիշեցնենք, որ առևտրի տաղավարի աշխատակիցները պահանջում է վերանայել տեղի համար տնօրինության կողմից սահմանված վճարը՝ նշելով, որ վերջին շրջանում առևտուր չկա, և իրենք չեն կարողանում վճարել այդ գումարները:

Նշենք, որ 4 քառակուսի մետրի համար տոնավաճառի աշխատակիցները օրական մոտ ՝ 6000 դրամ վարձ են վճարում, իսկ՝ մեկ քառակուսի մետրի համար՝ 1200:

Այս իրավիճակը, ըստ տոնավաճառի աշխատակցուհու, ավելի է խորացվում Հայաստանցի գնորդների այն առանձնահատկություններով, որ վերջիններս ի վիճակի չեն համեմատաբար թանկ ապրանքներ գնել, իսկ ավելի էժան ապրանք բերելն էլ նման վճարներից հետո ձեռնտու չէ առևտրականներին:

«Գոնե մի քիչ զեղչ անեն, խղճան էդ 1200 դրամը չվերցնեն, էլ տեղ չկա արդեն»,- ասաց տիկին Կարինեն և ավելացրեց, որ անվճարունակ լինելու պատճառով մարդիկ ոչինչ չեն գնում, շատ առևտրի կենտրոններ նվազեցրել կամ, առհասարակ, դադարեցրել են վարձավճարների գանձումը:

«Օրինակ՝ «Հայաստան» հանրախանութը երկու ամիս ա արենդա չի վերցնում, շանս ա տալիս, որպեսզի իր աշխատողները չթողնեն-գնան: Կամ «Սիթիները», որոնք վարձը 4000-ից իջեցրել են 1000 դրամի»,- նշեց վաճառողը՝ ավելացնելով, որ ապրանքը մի քիչ առաջ կախելու դեպքում իրենցից գանձվում է ևս 1200 դրամ:

Տիկնոջ պատմելով՝ շուկայի տնօրինությունը յուրաքանչյուր վաճառողից շաբաթական հազար դրամ է վերցնում մեկ լամպ վառելու համար, այն դեպքում, երբ «ռազետկա չկա», որ հեռախոս լիցքավորեն կամ հսկիչ դրամարկղային մեքենան աշխատացնեն:


Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!