«Հարսնաքարի գործ». Վկան միայն Վահե Ավետյանի խոսքն է հիշում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Հարսնաքարի գործ». Վկան միայն Վահե Ավետյանի խոսքն է հիշում


«Հարսնաքարի գործ». Վկան միայն Վահե Ավետյանի խոսքն է հիշում

 

Հեղինակ.

 

«Հարսնաքարի գործ». Վկան միայն Վահե Ավետյանի խոսքն է հիշում


PanARMENIAN.Net
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «Հարսնաքարի գործով» հերթական դատական նիստը: Այս նիստին դատարան էին ներկայացել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրիյանը և մատուցող Մանուկ Մնացականյանը:
Դավիթ Հայրիյանի խոսքով ամբաստանյալ Դավիթ Ադամյանը իրեն ասել է, որ երգիչներից մեկը սեղան է պատվիրել, իսկ ժամը 22-ին մոտ այցելել են հաճախորդները: Հետագայում իրեն են մոտեցել այդ սեղանից հաճախորդներն ու ասել, որ կողքի սեղանից հայհոյանքներ են լսվում: Նա մի անգամ մոտեցել է Վահե Ավետյանի և նրա ընկերների սեղանին, որի շուրջ 2 մարդ է եղել, ու իմացել , որ կոնֆլիկտը հաճախորդի համազգեստի հետ է կապված, որ նա գնացել է փոխվելու: Այդ ժամանակ նա հրահանգել է, որ Դավիթ Ադամյանը չսպասարկի այդ սեղանը:
Հաջորդ վկան՝ մատուցող Մանուկ Մնացականյանը նշել է, որ միայն հասցրել է օղի տանել Վահե Ավետյանի ու նրա ընկերների սեղանին, որից հետո նրանք պահանջել են նախկին մատուցողին: Վկան հիշում էր միայն Վահե Ավետյանի խոսքը` երբ Ալիկը համազգեստի հետ կապված դիտողություն էր արել, Վահեն ասել էր. «Ուզում ես՝ շալվարս հանեմ, շորտիկով նստեմ», երբ գնաց «ջինս» հագավ, Ալիկին հարցրել էր. «Գլխարկս դուրդ գալի՞ս է, ձեռ եմ առնում»: Նա չէր հիշում`ինչ էր պատասխանել Դավիթ Ադամյանը, ինչ էին խոսում սեղանակիցները:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!