Ջրամատակարարումը դադարեցվել էր մաքրման կայանում ընթացող նորոգման աշխատանքների պատճառով
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Ջրամատակարարումը դադարեցվել էր մաքրման կայանում ընթացող նորոգման աշխատանքների պատճառով


Ջրամատակարարումը դադարեցվել էր մաքրման կայանում ընթացող նորոգման աշխատանքների պատճառով

 

Հեղինակ. Նելլի Միրզախանյան

 

Ջրամատակարարումը դադարեցվել էր մաքրման կայանում ընթացող նորոգման աշխատանքների պատճառով

Մարզկենտրոնի գերակշռող թաղամասերի ջրամատակարարումը սեպտեմբերի 9-ին դադարեցվել էր։ Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասը բաժանորդներին զգուշացրել էր՝ նախապես հայտարարելով սպասվելիք անջատումների լուրը։ Տարվա այս ժամանակահատվածում ծորակը բացել և ջուր չունենալ տնային տնտեսուհիների համար իսկական պատուհաս է։ Ջրամատակարարման դադարեցում այս անգամ արդարացված կարելի է համարել։ Գեղիի մաքրման կայանում վերակառուցման աշխատանքներ են ընթանում և մասնաճյուղը հարկադրված է դիմել այդ քայլին։

Գեղիի մաքրման կայանում նորոգման աշխատանքները սկսվել են հունվարից։ Առաջին հերթին երկհարկանի շինության լանջավոր տանիքն է փոխարինվել չժանգոտվող հարթ ցինկապատի։ Այժմ արդեն տեղադրվում են նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան ջրի ֆիլտրացման համար նախատեսված փականներ։
Մաքրման կայանում նաև ժամանակակից չափանիշներին համապատասխան լաբորատորիա է կառուցվում։ Նմուշառումները հենց տեղում կվերցվեն և մասնագետները ջրի որակական հատկությունների վերլուծությունը կանեն ավելի արագ և արդյունավետ։ Ճշտությունն էլ ապահովում է նոր սարքը։
Քաղաքում այս օրերին նաև լուրեր են պտտվում, թե խմելու ջուրը կարող է աղիքային ինֆեկցիաների պատճառ դառնալ և բնակչության շրջանում մտավախություն կա. մարդիկ ապահովության համար ծորակից եկող ջուրը եռացնում են հետո միայն օգտագործում։ Հովհաննես Գևորգյանը շտապում է բաժանորդներին իրազեկել.
"Ամեն օր, եթե հարկ է լինում օրը 2 անգամ մենք նմուշառումներ ենք անում, ոչ մի անգամ շեղումներ չեն հայտնաբերվել, վարակազերծումն էլ կատարվում է նորմայի սահմաններում անհանգստանալու կարիք չկա ,իսկ ինչ վերաբերում է ջրամաբարում անասունի գլուխ հայտնաբերելու մասին լուրերին ապա դրանք ասեկոսներ են",-ասում է մասնաճյուղի տնօրենը։ Մասնաճյուղը շարունակում է նաև ներքին ցանցի հին խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքները։
Հովհաննես Գևորգյանը վստահեցնում է ՝ ձգտում են արագ ավարտել աշխատանքները բնակիչներին անհարմարություններ չպատճառելու համար։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!