Մեկնարկել է շախմատի Սյունիքի մարզի տղամադկանց 15-րդ առաջնությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մեկնարկել է շախմատի Սյունիքի մարզի տղամադկանց 15-րդ առաջնությունը


Մեկնարկել է շախմատի Սյունիքի մարզի տղամադկանց 15-րդ առաջնությունը

 

Հեղինակ.

 

Մեկնարկել է շախմատի Սյունիքի մարզի տղամադկանց 15-րդ առաջնությունը


Մտքի խաղի սիրահարները այսօր համախմբվել էին մեկ հարկի տակ։Առաջիկա 5 օրերին Քաջարանում կբորբոքվեն շախմատային կրքերը։Մարզի լավագույն շախմատիսները արդեն 15-րդ անգամ են վիճարկում ուժեղագույնի կոչումը։Շախմատի տղամարդկանց առաջնությանը այս տարի մասնակցում է 34 մարզիկ։Մրցաշարը շվեյցարական մրցակարգով է անցկացվում :

Յուրաքանչյուր մասնակից 9 խաղափուլով է հադես գալիս:Մեկ մրցամարտի համար տրվում է 90 րոպե ,ամեն քայլի համար էլ սկսած առաջինից 30 վայրկյան լրացուցիչ ժամանակի հնարավորություն: Կամո Սահակյանը 20 տարի է զբաղվում է շախմատով, մասնակցել է բազում առաջնությունների։ Ասում է առաջին իսկ պարտիայից երկկողմանի սուր խաղ է ծավալվել ։ Ով քանի միավոր է վաստակել,կամ ինպես է ընթանում մրցապայքարը.առաջին անգամ մարզի առաջնությունը կմեկնաբանվի միջազգային կայքով։Յուրաքանչյուր օրվա տվյալներին հնարավոր կլինի ծանթանալ chess-results.com կայքում։

Մրցանակային ֆոնդը 240 հազար դրամ է:Առաջին հինգ տեղեր գրաված մարզիկները կպարգևատրվեն համապատասխանաբար 60,50,40,30,20 հազար-ական դրամով,իսկ լավագույն արդյունք ցույց տված 2 պատանիներ մինչև 18 և 14 տարեկան կարժանանան 15- հազարական դրամի։Առաջնության փակումը տեղի կուենա մայիսի 2-ին։ Այդ օրը հանքագործների քաղաքը կհյուրընկալի միջազգային գրոյսմաստեր Ռաֆայել Վահանյանին ով միաժամանակյա խաղի սեանս կանցկացնի։ Ռաֆայել Վահանյանի հետ հնարավորություն կունենան հանդիպելու նաև ագարակցի ,կապանցի շախմատիստները։

Առաջնության հովանավորը ինչպես միշտ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է ։Մասնակիցների տեղափոխման ,գիշերակացի բոլոր ծաղսերը հոգում է Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան։

Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!