Կմնա՞ մաքուր, թե քաղաքը կրկին կամաչի մեզնից...
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կմնա՞ մաքուր, թե քաղաքը կրկին կամաչի մեզնից...


Կմնա՞ մաքուր, թե քաղաքը կրկին կամաչի մեզնից...

 

Հեղինակ.

 

Կմնա՞ մաքուր, թե քաղաքը կրկին կամաչի մեզնից...


Շուրջ մեկ շաբաթ է Կապանի N 1 հիմնական դպրոցի թե’ սաները և թե’ մանկավարժները ոգևորություն են ապրում։ Վերջապես դպրոցի բակով հոսող Կավարտ գետը մաքրվում է։ Այս խնդրով վերջերս էին քաղաքապետարան դիմել և Աշոտ Հայրապետյանը կիսել էր ուսուցիչների ու աշակերտների մտահոգությունը, նշելով, որ այդ հարցով արդեն ծրագիր կա։

«Մենք շատ ենք զրուցել երեխաների հետ գետը մաքուր պահելու մասին, բայց ցավոք սրտի կա մեկ կարևոր նկատառում, ապրիլի 23ին գետը մաքուր նկարել ենք, երեխաներին ցույց ենք տվել, բայց արդեն ամսի 25ին,երբ դպրոց էինք գալիս , գետի մեջ տեսել ենք պահածոյի թիթեղյա տուփեր, ցելոֆաններ,որի մեջ լցված է եղել աղբը։ Շատ մտահոգ ենք,ուզում ենք այսպես պահել, բայց լոկ մեր դպրոցի աշակերտների ջանքերով չի ստացվի։ Գուցե նրանց մեջ էլ կան անկարգները,որ դեռևս չեն հասկացել, բայց շատ լուրջ խնդիր է մոտակա պետական շենքերի բնակիչների մոտեցումը. նրանց մեծ մասը տարիներով սովոր է աղբը լցնել գետի մեջ և նորից այն վերևից գետի հետ գալիս է ու մենք էլ առավոտյան դրա ականատեսներն ենք»,-ցավով պատմում է դպրոցի տնօրեն Հասմիկ Համբարձումյանը։

Եվ ահա, մարզպետարանի միջնորդությամբ ու Գյուղնախարարության պատվերով նախկին «Էլեկտրոն» գործարանից սկսած մինչև Ողջիին միանալու կետը՝ գետը մաքրում են։ Նախնական հաշվարկներով 12մլն դրամ էին նախատեսել աշխատանքներն իրականացնելու համար, սակայն հրավիրված մասնագետների ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ գործը գլուխ բերելու համար 39մլն դրամ է անհրաժեշտ։ Լենհանքեր 3րդ նրբանցքի հատվածում հողերի հոսքի պատճառով գետի հիմնապատերը փլուզվել են,ներքին ջրերն էլ են հիմքերից քայքայում դրանք, խնդրահարույց հատված է ։ Մյուս կողմից էլ վերոնշյալ աղբն է գետի հունը լցվում։ Մաքրման աշխատանքները մեկ ամսից ավարտվելու են և կրկին գետը հանձնվելու է բնակիչների ողորմածությանը։ Կմնա՞ մաքուր, թե քաղաքը կրկին կամաչի մեզնից...

Կմնա՞ մաքուր, թե քաղաքը կրկին կամաչի մեզնից...
Կմնա՞ մաքուր, թե քաղաքը կրկին կամաչի մեզնից...
Կմնա՞ մաքուր, թե քաղաքը կրկին կամաչի մեզնից...
Կմնա՞ մաքուր, թե քաղաքը կրկին կամաչի մեզնից...
Կմնա՞ մաքուր, թե քաղաքը կրկին կամաչի մեզնից...
Կմնա՞ մաքուր, թե քաղաքը կրկին կամաչի մեզնից...


Մ. Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!