«Որ ես ապրեի ինձանից հետո...»
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Որ ես ապրեի ինձանից հետո...»


«Որ ես ապրեի ինձանից հետո...»

 

Հեղինակ.

 

«Որ ես ապրեի ինձանից հետո...»


«Փառք Աշոտ հորս և Ռոզա մորս, որ ինձ լույս աշխարհ բերեցին։ Շնորհակալ եմ հոգովս մեկ»։ Այս տողերը Լրագրող, բանաստեղծ և երգերի հեղինակ Մարտուն Ասասյանի ինքնակենսագրականից են։ Այսօր, հոր օրինակով, զավակներն են իրենց երախտագիտությունը հայտնել ՝ հրապարակելով ծնողի չափածո և արձակ գրվածքները։ Ապրիլի 25ին, Կապանի Մշակույթի կենտրոնում, քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայացավ գրքի շնորհանդեսը։

Գրողի մասին Ավագ Եփրեմյանն ասել է՝.«...Իր ուզածն էր՝ ապրողների մեջ փնտրելի լինելը։ Կյանքում իր արածը լիովին հնարավոր է դարձնում սա»։...Մարտուն Ասասյանի գիրքն ի սկզբանե, այրու ՝ տիկին Եվգենյայի կամքով պետք է «Հող և Կրակ» անվանվեր, սակայն Ասասյանի ընկեր Վանիկ Սանթրյանը խմբագրի իրավունքով անվանափոխել է այն՝ վերցնելով գրողի բանաստեղծական-ինքնաբնութագրական տողերից մեկը՝ «Որ ես ապրեի ինձանից հետո»... Ընկերները վստահորեն շեշտում են՝ նա այսօր չկա, բայց կա այնքան, ինչքան մենք կանք։ Մարտուն Ասասյանը երկար տւարիներ աշխատել է «Կապանյան կյանք» ռադոիխմբագրությունում, որպես գլխավոր խմբագիր։ Նրա հետ աշխատած մարդիկ շեշտում են՝ Մարտունից շատ բան ունեինք սովորելու։

«Ազնիվ,անկեղծ,շիտակ, այդպես ծնվում են և ոչ միայն դաստիարակվում։ Ամենաբարձր պաշտոնին դիր՝ ոչ համեստությունը, ոչ խիղճն ոեւ հոգին կկորցնի։ Քաջալերում էր , հետևում էր մեզ, գրական ստուդիայի անդամներիս, որ նոր-նոր ուզում էին ստեղծագործել։ Հետաքրքրվում էր,թե որտեղ կան ստեղծագործող երեխաներ և հավաքում»,-հիշում է Սվետլաննա Սարգսյանը։

Վանիկ Սանթրյանի խոսքերով՝ Երկնքի բոլոր կապույտները ակնաբիբերում հունցած այս մարդը երկար է հիշվելու։ Շնորհանդեսին նաև հնչեցին Ասասյանի կատարումների ձայնագրությունները։

Մ.Մ.
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!