"Ես պրակտիկ մարդ եմ և խնդիրները փորձում եմ լուծել առանց ձևականությունների". արդարադատության նախարարը Սյունիքում էր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » "Ես պրակտիկ մարդ եմ և խնդիրները փորձում եմ լուծել առանց ձևականությունների". արդարադատության նախարարը Սյունիքում էր


"Ես պրակտիկ մարդ եմ և խնդիրները փորձում եմ լուծել առանց ձևականությունների". արդարադատության նախարարը Սյունիքում էր

 

Հեղինակ.

 

"Ես  պրակտիկ  մարդ  եմ  և  խնդիրները  փորձում  եմ  լուծել  առանց ձևականությունների". արդարադատության նախարարը  Սյունիքում  էր


Վայոց ձորից հետո Սյունիքը երկրորդ մարզն էր, որտեղ օրերս այցելեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած աշխատանքային խումբը: Մեկնարկը տրվեց Գորիսում: Քաղաքապետարանում պաշտոնյան ընդունեց բնակիչներին, լսեց նրանց հուզող հարցերը, որոնք նաև ոլորտից դուրս էին՝ բնակտարածքների օգտագործում, վարկերի ժամանակին մարում:

Ուշադրությունից դուրս չմնաց Գորիսի ԲԿ-ը: Այստեղ է ապաքինվում նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկ Արսենը: Տղայի մայրը այցից առաջ նամակով դիմել էր նախարարին, որում հայտնել էր երեխայի հեծանիվ ունենալու ցանկությունը: Արսենը ստացավ իր նվերը:

Հաջորդ կանգառը մարզկենտրոն Կապանն էր: Մինչ քաղաքացիներին ընդունելը , Հովհաննես Մանուկյանը ծանոթացավ մարզային գործընկերների հետ , լսեց տարբեր կառույցների աշխատակիցների բարձարաձայնած խնդիրները: Մարզի նոտարների հնչեցրած հարցերը հիմնականում վերաբերում էին զբաղեցրած տարածքները իրավական հիմքերով ձևակերպելուն, գույքի մաշվածությանը:

Բարձացված տարաբնույթ հարցերը քննարկելուց հետո նախարարը և Սյունիքի մարզպետը ընդունեցին քաղաքացիներին: Վերջիններիս հարցերը առնչվում էին հիմնականում բնարակարանների շուրջ ծագած դատական վեճերին , որոնց մի մասին նախարարությունում քաջատեղյակ էին:

Ընդունելությունից հետո արդարադատության նախարարի և Սյունիքի մարզպետի կողմից հանձնարարականներ են տրվել ոլորտների աշխատակիցներին ուսումնասիրել դրանք: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս լուծումներ գտնել:

« Ես պրակտիկ մարդ եմ և խնդիրները փորձում եմ լուծել պրակտիկ հարթության մեջ, արագ, առանց ձևականությունների, առանց ավելորդ արարողակարգի՞,-լրագրողների հետ զրուցելիս ընդգծեց նախարարը:
Պատվիրակությունը անուհետև ուղևորվեց դեպի Արծվանիկ ՜«Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոն: 8 շահառուների հետ՝ 3 տղամարդ և 5 կին, նախարարը մեկ առ մեկ ծանոթացավ, լսեց նրանց հուզող հարցերը, ծանոթացավ շենքային պայմաններին ու ջրի սակավության խնդրին, այնուհետև նվերներ ու քաղցրավենիք հանձնեց:
"Ես  պրակտիկ  մարդ  եմ  և  խնդիրները  փորձում  եմ  լուծել  առանց ձևականությունների". արդարադատության նախարարը  Սյունիքում  էր

Շախմատի և շաշկու սիրահար 77-ամյա Սերյոժա պապը չմերժեց նարդի խաղալու մեջ ուժերը չափելու նախարարի առաջարկը: Այն ավարտվեց ոչ ոքի:
Ծերերին հրաժեշտ տալուց հետո հյուրերը այցելեցին արցախյան պատերազմի տարիներին զոհված ազատամարտիկ , արծվանիկցի Սոս Ղազարյանի տուն: Ազատամարտիկի մայրը նախարարին խնդրեց «մեր երկիրը լավ պահել» :
«Այցելությունները մարզեր շարունակական բնույթ կկրեն»,-վերջում ընդգծեց արդարադատության նախարարը:
Հերմինե Միքայելյան



Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!