Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման վերջին կանգառը Սյունիքն էր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման վերջին կանգառը Սյունիքն էր


Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման վերջին կանգառը Սյունիքն էր

 

Հեղինակ.

 

Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման վերջին կանգառը Սյունիքն էր
Երկրի մայր օրենքում սպասվելիք փոփոխությունների հանրային քննարկումների շարքը եզրափակվեց Սյունիքում։ Հայաստանում հասունացել են համակարգային փոփոխությունները և այդ համակարգային փոփոխությունների ենթատեքստում պետք է դիտարկել հենց սահմանադրական բարեփոխումները սյունեցիներին ներկայացնելով նախագծի դյութները շեշտել է մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։ Տարածված կարծիքը թե սահմանադրական հանձնաժողովն արդեն ունի որոշում անցում կատարելու պառլամետական կառավարման համակարգի սխալ է. նախօրոք հայտարարեց բանախոսը։

Ինչպիսին է լինելու ընտրական համակարգը մեծամասնական թե համամասնական , դատական իշխանության կառուցվածքը երկաստիճան թե եռաստիճան կլինի բոլոր այս հարցերի պատասխաները կտրվեն մինչև հոկտեմբերի 15 ։Տեղական ինքնակառավարման համակարգում առաջարկվող բարեփոխումների արդյունքում մասնագետները նախատեսում են ավագանու դերի բարձրացումը։


Արդյոք սահմանադրական բարեփոխումները չեն ուշացել, կամ անհրաժեշտ է բարեփոխել երկրի գլխավոր օրենքը մասնագիտական հանձնաժողովը նման կարծիքներ հաճախ է լսում։ Սահամանադրական լուծումներ պահանջող խնդիրները մեկ օրում չեն ծնվել վստահեցնում են հայեցակարգը մշակողները սահմանադրական բարեփոխումների գաղափարը օրինաչափությունների վրա հիմնված իրական նախադրյալներ ունեցող ,օբյեկտիվ անհրաժեշտություն է։

Մայր օրենքը վերջին անգամ փոփոխվել է 9 տարի առաջ։Սահմանադրական հայեցակարգի հիմնական բաղադրիչները հատ- հատ առանձնացնելով մասնագետները շեշտում էին դրանցից յուրաքանչյուրի կարևորությունը: Համայնքների խոշորացման խնդրին անդրադառնալով Վարդան Պողոսյանը նշեց ,որ դեռևս 2005 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում ամրագրված դրույթները այս ուղղությամբ չեն իրագործվել։

Հայեցակարգի հանրային քննարկումների արդյունքը կլինի լրամշակված փաստաթուղթը։ Բանախոսները լսեցին նաև սյունեցիների առաջարկներն ու պատասխանեցին նրանց մտահոգող հարցերին ։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!