Վերելակ-սարդոստայնը տարիներ անց աշխատեց
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վերելակ-սարդոստայնը տարիներ անց աշխատեց


Վերելակ-սարդոստայնը տարիներ անց աշխատեց

 

Հեղինակ.

 

Վերելակ-սարդոստայնը տարիներ անց աշխատեցՎերելակ-սարդոստայն առաջին հայացքից կարելի է այսպես բնութագրել Կապանի Բաղաբերդ թաղամասի 12 շենքի 4-րդ մուտքում ամիսներ առաջ արված այս լուսանկարները : Տարիների ընթացքում ամբողջովին սարդոստայինի մեջ թաղված վերելակը ազատվեց սարդերի ճիրաններից և արդեն 2 շաբաթ է ծառայում է իր բուն նպատակին:Պատերազմի կրակոցների դադարի հետ միաժամանակ շենքում դադարեց լսվել նաև վերելակի շարժիչի ձայնը:

Անգործության մատնված վերելակը սարդերի համար կացարան էր , բնակիչների համար աղբավայր: «Վերելակ» արտադրական կոպերատիվ աշխատակիցների արած լուսանկաներն են վկայում: Անմխիթար վիճակում գտնվող վերելակը հիմնանորոգվել է : Բնակիչների խոսքերով իրենց համար մեծ փրկություն է :

Վերելակ-սարդոստայնը տարիներ անց աշխատեց

Ոտքով բարձրանալուն և իջնելուն հարմարվել էին, այլընտրանք չունեին ,հիմա վերելակով են վեր ու վար անում : Ասում են հազվադեպ է վերելակը կանգնում, շենքում շարժ է, կարծես, նկատվում մարդիկ ավելի հաճախ են սկսել տնից դուրս գալ : Այս տարի «Վերելակ» արտադրական կոպերատիվը 8 վերելակ է նորոգել ,որից երկուսը հիմնովին՝ այդ թվում Բաղաբերդ 12 շենքի 4-րդ մուտքինը:

Ընթացիկ նորոգումները ֆինանսավորվել են «Կապան» բարեգործական հիմնադրամի, իսկ մյուս 2 հիմնովին նորոգված վերելակները քաղաքապետարանի կողմից: Ամբողջը միասին մոտ 8 կամ 9 միլիոն դրամ է արժեցել : Բնակիչները ներդրում չեն ունեցել. նորոգումից հետո պարտավորվել են սպասարկման ամսական վճարը մուծել :

Նորոգված վերելակների խափանումների պատճառը, որպես կանոն, բնակիչների անփույթ վերաբերմունքն է՝ այսպես ասած ոչ ճիշտ օգտվելը:
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!