Չմիջամտած ոստիկանն ու նրա վերադասը կարգապահական տույժերի ենթարկվեցին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Չմիջամտած ոստիկանն ու նրա վերադասը կարգապահական տույժերի ենթարկվեցին


Չմիջամտած ոստիկանն ու նրա վերադասը կարգապահական տույժերի ենթարկվեցին

 

Հեղինակ.

 

Չմիջամտած ոստիկանն ու նրա վերադասը կարգապահական տույժերի ենթարկվեցին


Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու միջադեպի ժամանակ իր պարտականությունների կատարման մեջ թերացած ոստիկանին հայտարարվել է նկատողություն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունը, ոստիկանի անմիջական ղեկավարին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարգապահական տույժերի մասին որոշում է ընդունել՝ հիմնվելով ծառայողական քննության արդյունքների վրա: Ծառայողական քննությամբ փաստորեն հաստատվել է մամուլի հրապարակումն առ այն, որ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում, «միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը չի միջամտել, չի փորձել կանխել միջադեպը»:

Ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է կատարվում, սակայն, դատելով վերոշարադրյալից, լրագրողի գործունեությանը խոչընդոտելը ոստիկանությունը համարում է կատարված փաստ, հակառակ պարագայում չմիջամտելու համար ոստիկաններին չէր պատժի:

http://pastinfo.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!