Անվճար արյունատվության ակցիա Դանդի Փրիշս Մեթալս Կապանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Անվճար արյունատվության ակցիա Դանդի Փրիշս Մեթալս Կապանում


Անվճար արյունատվության ակցիա Դանդի Փրիշս Մեթալս Կապանում

 

Հեղինակ.

 

Անվճար արյունատվության ակցիա Դանդի Փրիշս Մեթալս Կապանում
"Դանդի Փրիշս Մեթալս Կապան" ընկերության բժշկական կենտրոնում անսովոր իրարանցում էր: Աշխատանքային առօրյան փոքր-ինչ խաթարվել էր: Ձեռնարկության աշխատակիցները անձը հաստատող փաստաթղթով ներկայանում էին ընդունարան ,լրացնում հարցաթերթիկ,կշռվում, չափում արյան ճնշումը ,ստուգում հեմոգլոբինի մակարդակը. այս բոլոր քայլերից կարելի է ենթադրել կամավոր արյունատվության ակցիայի են եկել:
Նախապես երեք տասնյակից ավելի աշխատակիցներ էին ցուցակագրվել կամավոր դոնոր դառնալու համար ,սակայն եղան դեպքեր, երբ օրինակ մեկի մարմնի զանգվածը չէր համապատասխանում,մյուսի ճնշումն էր բարձր : Համենայն դեպս, կազմակերպիչները մտադիր են նման միջոցառումները պարբերաբար դարձել և դուրս մնացողներ չեն լինի:

Անվճար արյունատվության ակցիա Դանդի Փրիշս Մեթալս Կապանում


Կադրերի բաժնի ավագ մասնագետ Արմինեն ,թեպետ ցանկություն էր հայտնել արյուն հանձնելու , սկզբում վախենում էր: Բայց, ինչպես ասում են, եթե մի բան շատ ես ցանկանում հաղթահարում ես բոլոր վախերդ ու Արմինեի դեպքում էլ նույն եղավ: Դարձավ օրվա առաջին դոնորը:
ՍԻնքրոն
Անվճար արյունատվության ակցիա Դանդի Փրիշս Մեթալս Կապանում

Անհայտույց, կամավոր դոնոր դարձած աշխատակիցները սահմանված չափաբաժին` 250 գրամ արյունը հանձնելուց հետո, խոստովանում էին, որ ամեն ինչ անցավ է կատարվում առավել ոգևորված էին որ իրենց արյունը ինչ որ մեկի կյանքը կարող է փրկել:Տնօրինությունն էլ նախաձեռնությունը ու կամավորությունը խրախուսելու համար դոնոր դարձած աշխատակիցներին շնորհակալագրեր հանձնեց :
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!