"ԶՊՄԿ" ՓԲԸ-ի գլխավոր տնօրենից խորհրդի նախագահ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » "ԶՊՄԿ" ՓԲԸ-ի գլխավոր տնօրենից խորհրդի նախագահ


"ԶՊՄԿ" ՓԲԸ-ի գլխավոր տնօրենից խորհրդի նախագահ

 

Հեղինակ.

 

  "ԶՊՄԿ"  ՓԲԸ-ի  գլխավոր  տնօրենից խորհրդի  նախագահ


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրվել։ Այն վարում էր ձեռնարկության գլխավոր տնօրենը։ Հանդիպման առանցքում օրեր առաջ տեղի ունեցած բաժնետերերի հերթական ժողովում կայացված որոշումներն ու կատարված փոփոխություններն էին : Մաքսիմ Հակոբյանը դիմելով ներկաներին՝ նշեց, որ ժողովում քննարկվել են նախորդ տարիներին իրականացված աշխատանքները , ձեռնարկության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև հայտարարեց ,որ կառավարման կառուցվածքում փոփոխություներ են կատարվել։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենը նշանակվեց նորաստեղ կառավարման մարմնի՝ խորհրդի, նախագահ։ Իսկ այսուհետ ձեռնարկության գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Նիլ Ստիվենսոնը: Հունիսի 30-ին նա պաշտոնապես կներկայանա աշխատակազմին :
Մաքսիմ Հակոբյանը աշխատակիցներին վստահեցրեց, որ շարունակելու են համատեղ աշխատել:
Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!