Անտառի ապօրինի գործունեություններիի վերաբերյալ երկօրյա դասընթացներ Կապանի Օրհուս կենտրոնում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Անտառի ապօրինի գործունեություններիի վերաբերյալ երկօրյա դասընթացներ Կապանի Օրհուս կենտրոնում


Անտառի ապօրինի գործունեություններիի վերաբերյալ երկօրյա դասընթացներ Կապանի Օրհուս կենտրոնում

 

Հեղինակ.

 

Անտառի ապօրինի գործունեություններիի վերաբերյալ երկօրյա դասընթացներ Կապանի Օրհուս կենտրոնում


Չնայած 90-ական թթ. անտառահատման դեպքերը անհամեմատելի են ներկայիս հետ, այդուհանդերձ անտառներներում ապօրինի գործունեությունը այսօր էլ շարունակվում է: Սա խոսում է այն մասին, որ այժմ էլ պահպանության կարիքը զգացվում է: «Գեոինֆո» գիտա-կիրառական կենտրոնը այս տարվա ապրիլից սկսած իրականացնում է «Հայաստանի անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագիրը, որի շրջանակում Կապանի և Գորիսի Օրհուս կենտրոններում կազմակերպվել են անտառի ապօրինի գործունեությունների վերաբերյալ երկօրյա դասընթացներ:
Անտառի ապօրինի գործունեություններիի վերաբերյալ երկօրյա դասընթացներ Կապանի Օրհուս կենտրոնում


Մասնակիցներին ուսուցանվեց GPS նավիգացիոն համակարգը, այսինքն՝ անտառում և տեղանքում կողմնորոշումը, բացահայտված ապօրինության գրանցումը, տվյալների հավաքումը և փոխանցումը: Մասնագետները կարծում են, որ հասարակության իրազեկման միջոցով կկարողանան հնարավորինս կանխել ապօրինի անտառահատումները:
Անտառի ապօրինի գործունեություններիի վերաբերյալ երկօրյա դասընթացներ Կապանի Օրհուս կենտրոնում


Կազմակերպիչները խոսեցին նաև անելիքների մասին: Անտառների հասարակական մոնիտորինգի կատարման նպատակով Հայաստանի տարածքում կազմակերպության կողմից կստեղծվեն տեղական ակտիվիստ խմբեր, որոնցում կներառվեն ՀԿ-ներ, բնապահպանական կազմակերպություններ և տեղացիներ:

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!