Աստիճաններով անցուդարձ անողները, տեսակցում էին օձերին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Աստիճաններով անցուդարձ անողները, տեսակցում էին օձերին


Աստիճաններով անցուդարձ անողները, տեսակցում էին օձերին

 

Հեղինակ.

 

Աստիճաններով անցուդարձ անողները,  տեսակցում էին  օձերին
Սովորաբար տարվա այս ժամանակահատվածում մեր հեռուստախմբագրություն են ահազանգում Շինարարների թաղամասի բնակիչները:Նրանք դժգոհում են թաղամաս տանող աստիճաններից:Եղանակները տաքանալուն պես, աստիճանավանդակները կանաչով են պատվում հետիոտների համար վտանգավոր դառնում: Ամեն օր այստեղով անցուդարձ անողները կվկայեն, որ գոնե մեկ անգամ առիթ են ունեցել տեսակցելու թունավոր սողունների իրենց ճանապարհին ու կանաչի մեջ հազիվ են նշմարել: Կապանի կոմունալ ծառայությունը բնակիչներից որևէ դիմում չի ստացել խնդրի վերաբերյալ `հավաստիացնում է տնօրեն Գարիկ Յավրումյանը ու հորդորում բնակիչներին առաջին հերթին իրենց դիմել:
Թաղամասի բնակիչները պնդում են, որ աստիճաններով իջնել ու բարձրանալը հարմար է,ընդամենը տասը րոպեյում հասնում են քաղաք ,մինչդեռ ավտոբուսով կես ժամ է պահանջվում իրենցից: Տեսախցիկի առաջ,սակայն չցանկացան իրենց դժգոհությունը արտահայտել:Ինչևէ, կոմունալ ծառայությունը մեր ահազանգից հետո պատրաստակամություն հայտնեց հենց վաղվանից Շինարարների թաղամաս տանող աստիճաններ մաքրել կանաչից:
Կոմունալ ծառայությունը այս օրերին իր պլանային աշխատանքներն է կատարում: Մի շարք թաղամասերում օժանդակ բանվորները, հավաքարերները սանմաքրման գործի են անցել Իսկ ինչ վերաբերում է լուսավորությանը ` հարցը լուծված է: Եթե անհրաժեշտ լինի նոր լապտերներ ավելացնելու Գարիկ Յավրումյանը հավաստիացնում է կանեն:
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!