Հունիսի 21-ը բուժաշխատողի օր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հունիսի 21-ը բուժաշխատողի օր


Հունիսի 21-ը բուժաշխատողի օր

 

Հեղինակ.

 

Հունիսի 21-ը բուժաշխատողի օր


Հիպոկրատի երդում և ճերմակ խալաթ։ Այս արտահայտությունները լսելիս կարծես բոլորս ենք հասկանում ենք, որ խոսքը բժշկի մասին է։ Բայց քչերն են գիտակցում, թե ինչ բարդ ու պատասխանատու աշխատանք է դրված այս մասնագետների ուսերին։ «Ինչպես ցանկացած աշխատանքի մեջ, այնպես էլ առողջապահության ոլորտում հեշտ չէ։ Բարդ և պատասխանատու աշխատանք է, քանի որ գործ ունենք մարդու առողջության հետ,-ասում է տուբերկուլյոզի երկարամյա մասնագետ Ռաֆիկ Քոսակյանը։

Բժշկի համար չկա գիշեր ու ցերեկ, օգնության ես հասնում, երբ դրա անհրաժեշտությունը կա։ Շատ հաճախ անգամ դժվար է լինում համատեղել աշխատանքն ու ընտանիքը։ Սակայն ծանր ու պատասխանատու լինելուց բացի այն ունի իր դրական կողմերը։
Հունիսի 21-ը բուժաշխատողի օր


Իհարկե ինչպես ցանկացած աշխատանքում այստեղ ևս լինում են բացթողումներ, որոնք դիտավորությամբ չեն կատարվում։ Փառք աստծո հիվանդանոցն արդեն վերակառուցվում է և ավարտելուց հետո ավելի լավ պայմաններ կլինեն,-ասում է բժիշկը և օգտվելով առիթից շնորհավորում աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ։

Նշենք, որ բուժաշխատողների մասնագիտական տոնը նշվում է հունիսի 21-ին։ Հարկ է հիշել նաև Բժշկության հայր Հիպոկրատի խոսքերը. "Բժշկությունը, հիրավի, բոլոր արվեստներից ամենաազնիվն է, ամենահարգվածը, մարդասիրականը, քանզի նրան է վստահված ամենաթանկագինը` մարդու կյանքն ու առողջությունը"։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!