Բարաբաթումի քաղաքային գերեզմանատունը մասնակի փակ կհամարվի. ավագանու հերթական որոշումն է սա
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Բարաբաթումի քաղաքային գերեզմանատունը մասնակի փակ կհամարվի. ավագանու հերթական որոշումն է սա


Բարաբաթումի քաղաքային գերեզմանատունը մասնակի փակ կհամարվի. ավագանու հերթական որոշումն է սա

 

Հեղինակ.

 

Բարաբաթումի քաղաքային գերեզմանատունը մասնակի փակ կհամարվի. ավագանու հերթական որոշումն է սա
Աշխատանքային շաբաթվա վերջին օրը քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ավագանու հերթական նիստն էր հրավիրել: Օրակարգում 16 հարց էր: Նիստին ներկա ավագանու 8 անդամներին համայնքի ղեկավարը առաջարկեց քննարկումը սկսել 5-րդ հարցից՝ հաշվի առնելով վերջինսի հրատապությունը: Առաջարկությունը ընդունվեց . ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը ավագանուն ներկայացրեց քաղաքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2015 թվականի ծրագիրը:
1-3 հարցերը ,որոնք վերաբերում էին ավագանու կողմից ավելի վաղ ընդունված որոշումներում փոփոխություններ կատարելուն պայմանավորված էին մեկ հանգամանքով՝ նվազագույն ամսական աշխատավարձերի դրույքաչափերի փոփոխությամբ:
4-րդ հարցը նույնպես առնչվում էր վերը նշվածներին: Իսկ օրակարգի 6-րդ և 7-րդ հարցերը տեղական ինքնակառավարման մասին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Կապան քաղաքային համայնքում հանրային լսումների կազմակերպման ,անցկացման և դրանց վերաբերյալ ավագանուն տեղեկատվություն տրամադրելու կարգի հաստատմանն էին վերաբերում:Բարաբաթում թաղամասում գտնվող քաղաքային գերեզմանատունը մասնակի փակ համարելու հարցը 8-րդ էր և, թերևս ,ավագանու կողմից ամենաքննարկվողը:
Ավագանու անդամները իրենց մտահոգություններն ու կարծիքները հայտնեցին խնդրի վերաբերյալ: Որոշ դեպքերում ,իհարկե, իրարամերժ հայտարարություններ էլ հնչեցին :
Քաղաքապետը նշեց, որ հենց բարաբաթումցիների խնդրանքով են գերեզմանատունը մասնակի փակ համարում:Դիմումներ են եղել թաղամասից ,ինչպես նաև տեղեկացրեց, որ քաղաքի նոր հատակագծի համաձայն՝ 9,5 հեկտար տարածք է հատկացվելու, որպես նոր գերեզմանատեղի:Հարցը 2 անգամ դրվեց քվեարկության և արդեն 2 րդ ընթերցմամբ 7 կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց:
Ավագանին ,ի թիվս մյուս բոլոր հարցերի, հավանություն տվեց նաև Կապանի կոմունալ ծառայություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Գարիկ Յավրումյանի նշանակմանը:
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031