Կապանի համար 13 հիմնական դպրոցի 22 աշակերտները հրաժեշտ տվեցին այբբենարանին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի համար 13 հիմնական դպրոցի 22 աշակերտները հրաժեշտ տվեցին այբբենարանին


Կապանի համար 13 հիմնական դպրոցի 22 աշակերտները հրաժեշտ տվեցին այբբենարանին

 

Հեղինակ.

 

Կապանի համար 13 հիմնական դպրոցի 22 աշակերտները հրաժեշտ տվեցին այբբենարանին


Կապանի համար 13 հիմնական դպրոցում այսօր տոնական օր էր ։22 առաջին դասարանցիները բոլորին ավետեցին , իրենց տառաճանչ ու թվաճանաչ լինելու լուրը։ Գույնզգույն փուչիկներ,գեղեցիկ զարդարանք այդպիսի հանդերձանք էր ստացել կրթօջակի դահլիճը,իսկ օրվա հերոսները մեկը մյուսից վառ ու պայծառ էին։
Երբ սեպտեմբերը եկավ նրանք,պայուսակները ուսներին, առաջին անգամ մտան դպրոց՝ բացելով գիտելիքի գանձարանի դռները։Այսօր արդեն այդ գանձերի լիիրավ տերերը բեմից ողջյունեցին ներկաներին։Ուսումնական տարվա սկզբին կրտսեր ընկերների պատգամը՝ լավ սովորել ,լինել կարգապահ նրանք արդարացրին
Երեխաներին սովորեցնել կարդալ, գրել ,միաժամանակ զարգացնել խոսքը, երևակայությունը ,հիշողությունը , այս ամենը իր ուսերին էր վերցրել փոքրիկների առաջին գիրքը՝ այբբենարանը,որին հրաժեշտ տվեցին երեխաները ։Հերթը մայրենիին է ։Դպրոցի շեմին ոտք դրած յուրաքանչյուր երեխա իր ներաշխարհով ու բնավորությամբ առանձնանում է,սակայն լավ ուսուցիչն էլ հենց նա է, ով կարողանում է կամակոր ու անկարգ երեխային դարձնել համառ ու նպատակասլաց։

Ընկեր Մելքումյանը հենց առաջին օրվանից, առանց ջանք խնայելու այս 8 ամիսների ընթացքում երեխաներին աշակերտ դարձրեց։ Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը օրը յուրահատուկ համարեց, նշելով, որ համոզված է , ապագան հուսալի ձեռքերում է։
Իրենց զավակների հետ միասին կրկին աշակերտ դարձած ծնողները պակաս ոգևորված չէին ։Նրանց կյանքում խորհրդանշական օր էր։ Յուրաքանչյուր ծնողի երազանքը բանիմաց ու խելացի զավակ ունենալն է,իսկ դպրոցը այդ ամենի հիմքն է:

Նելլի Միրզախանյան.
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!