Զբաղվածության Սյունիքի մարզային կենտրոնը և Կապանի համար 10 դպրոցը նոր ղեկավարներ ունեն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Զբաղվածության Սյունիքի մարզային կենտրոնը և Կապանի համար 10 դպրոցը նոր ղեկավարներ ունեն


Զբաղվածության Սյունիքի մարզային կենտրոնը և Կապանի համար 10 դպրոցը նոր ղեկավարներ ունեն

 

Հեղինակ.

 


Ամիսներ առաջ տարվա լավագույն ուսուցչուհի մրցույթին հայտ ներկայացրած մանկավարժ Արուս Ղազարյանը չէր ենթադրում անգամ,որ կարճ ժամանակ անց արդեն տնօրենի կարգավիճակում կշարունակի պայքարը: Կապանի համար տասը միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում հենց նա է նշանակվել՝ հարազատ կրթօջախի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին: "Սկզբում հուզմունք զգացի, սթափվելուց հետո միայն հասկացա՝ ինչքան մեծ պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա",- ասում է նորանշանակ տնօրենը:

 Զբաղվածության Սյունիքի  մարզային  կենտրոնը  և Կապանի  համար 10  դպրոցը   նոր  ղեկավարներ  ունեն

«Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո նախ լրագրության մեջ ինձ փորձեցի,-ասում է 16 տարվա փորձ ունեցող հայոց լեզվի և գրականության մասնագետը: Իսկ դպրոց ոտք դնելուց հետո միայն զգացի, որ գտել եմ իմ տեղը»:

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը ապրիլ-մայիս ամսիներին է ստացել: Իսկ մինչ այդ մասնակցել վերապատրաստման դասընթացներին: Ապա պաշտոնակատր նշանակվել: Դպրոցի աշխատակազմից միակ թեկնածուն էր : «Քանի որ ասումնական տարին ավարտվել է տնօրենի աշխատանքի ծանրությունը դեռ չեմ զգում,-ասում է Արուս Ղազարյանը: Այս օրերին ծանոթանում եմ պարտականություններիս, միևնույն ժամանակ չեմ դադարի դասավանդելուց: Գալիք ուսումնական տարում անելիքներ շատ ունեմ, կցանկանայի շենքը նորոգված տեսնել»,-դրանք կատարելու պատրաստակամությամբ նշում է նորանշանակ երիտասարդ տնօրենը:


«Բարի ու բեղմնավոր աշխատանք են մաղթել գործընկերներս,-ժպտալով ասում է Արուս Ղազարյանը: Կոլեկտիվը ողջունեց, իսկ նախկին տնօրենը խոստացավ օգնել»:
Ի դեպ տեղեկացնենք նաև : որ համար 10 միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը՝ Արթուր Հակոբյանը կզաբեղցնի զբաղվածության Սյունիքի մարզային կենտրոնի ղեկավարի պաշտոնը:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!