Եվրասիական միությունը Խորհրդային միության վերականգնում չէ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Եվրասիական միությունը Խորհրդային միության վերականգնում չէ


Եվրասիական միությունը Խորհրդային միության վերականգնում չէ

 

Հեղինակ.

 

Եվրասիական  միությունը  Խորհրդային  միության  վերականգնում  չէ


Ոորո՞նք են Եվրամիության և Եվրասիական միության տարբերությունները : Ո՞րին անդամակցելն է շահավետ , ի վերջո ո՞վ է որոշումներ կայացնողը: Ի՞նչ կտա Հայաստանին անդամակցությունը Եվրասիական միությանը . « Հայաստանի տարածաշրջանները հօգուտ եվրասիական ինտերգման» միջազգային համաժողովի առանցքային հարցերը սրանք էին, որոնց շուրջ էին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ներկայացուցիչներ: Վերջիններս հանդես եկան իրենց քաղաքական վերլուծական ելույթներով:

«Լավ է ուշ, քան երբեք» այսպիսի խոսքերով սկսեց իր վերլուծությունը Սեմյոն Ուրալովը, որը Ռուսական ՕՐՏ հեռուստաալիքով հեռարձակվող «Օդնակո» հաղորդման մեկնաբան Միխայիլ Լեոնտեվի աջ ձեռքն է և « Օդնակո » էլեկտրոնային ամսագրի գլխավոր խմբագիրը: «Դեռևս 20 տարի առաջ էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ուղղորդել դեպի որ կողմ պետք է գնալ, այսինքն՝ Եվրասիական միություն: Սա նրա մտահղացումն էր»,-ընգծեց նա:
Եվրասիական  միությունը  Խորհրդային  միության  վերականգնում  չէ


«Խարհրդային միության փլուզումից հետո համաշխարհային տնտեսական համակարգը իրականում շատ անարդար է : Կա համաշխարհային ֆաբրիկա, որտեղ արտադրում են ամեն ինչ, դա հարավարևելյան Ասիան է, կա համաշխարհային պահուստ, որտեղ արդյունահանում են մեծաթիվ ռեսուրսներ, սա մեր Եվրասիան է և կա տեղ , որտեղ արտադրում են կանաչ թղթեր , որի դիմաց մենք փոխում ենք, մեր պաշարները, իսկ հարավարևելյան Ասիան այնտեղ ապրանք է փոխանակում , այս կերպ մենք փոխում ենք մեր նավթը ոչնչով չապահովված կանաչ թղթերով , քանի որ մենք այդպես ենք պայմանավորվել». Սեմյոն Ուրալով:


«Եվրասիական միության անդամակցուցթյան ճանապարհին ճնշումներ կլնինեն արևմուտքից ,-զգուշացրեց «Բելառուսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գագինը: Չպետք է վախենալ, այլ պետք է հստակ գիտակցել , որ այն վտանգ է ներկայացնում այն ուժերի համար, որոնք կենտրոնացած են համաշխարհային իշխանության վրա: Հայաստանի և Բելառուսի հարաբերությունների մասին խոսելիս, Վադիմ Գագինը ընգծեց՝ մենք և դուք խոսում ենք նույն լեզվով մշակութային արժեքների տեսակետից:





«Ռուսաստանը , ինչպես փորձում են ներայացնել որպես իմպերալիստական վտանգ ներկայացնող երկրի, պետությունն է , որի կողքին ապրել ենք հարյուրամյակներ և որի զարգացման գործում մենք էլ ենք ներդրում ունեցել և որը մեզ էլ է օգնել: Չեմ ուզում կրկնվել ու մորուքով կնոջ Կոնչիտա Վյուրստի անունը տալ, որը ելույթ ունեցավ, բայց նա խորհրդանշում է հենց այն փաթեթը, որը ուզում են մեր վզին փաթաթել Եվրամիթյունում և համոզել , որ սա է ճիշտը : Մենք չենք ուզում, որ մեզ հետ նման լեզվով խոսեն, այլ ուզում ենք սեփական արժեքները ստեղծել». Վադիմ Գագին:

«Եվրասիական միությունը ընդհանուր հարթություն է, որտեղ կարող ենք իրավահավասար պայմաններում զարգացնել ազգային տնտեսությունը,-պարզաբանեց ամսագրի խմբագիրը: Մինչդեռ Եվրամիության դեպքում ամեն ինչ հակառակն է. բոլոր որոշումները կայացվում են Բրյուսելում, անդամ երկրներից ոչ ոք ձայնի իրավունք չունի,- ավելացրեց Վադիմ Գագինը:
Ինչքան Հայաստանը շուտ անդամակցի Եվրասիական միությանը,այնքան հոգուտ Բելառուսի,- ելույթի վերջում ավելացրեց նա, քանի որ կհեշտանա էներգապաշարներ մատակարարող գործընկերների հետ համագործակցությունը»:
Հայաստանում Ղազախստանի դեսպանատան խորհրդական Ալմատա Տոեկինը իր ելույթում տարանջատեց.
«Եվրասիական միությունը Խորհրդային միության վերականգնում չէ, ինչպես որ Հիլարի Քլինթոնն է իր ելույթներից մեկում ասել:

«Հուսով եմ մոտակա ամիսներին Հայաստանը ևս կանդամակցի մեր Եվրասիական ընտանիքին, դա կլինի մինչև հուլիսի սկիզբ: 94 թ-ին Նազարբաևի առաջարկը չընդունվեց և չհասկացվեց նախկին խորհրդային միության քաղաքական գործիչների ողմից,իսկ այսօր արդեն կյանք է ստանում և պաշտոնապես ամրապնդվել է համաձայնագրով». Ալմատա Տոեկին:

3 երկրենրի ներկայացուցիչները ընգծեցին,որ անդամակցող երկրների համար գործընթացը փոխշահավետ կլինի, այդ թվում՝ Հայաստանի, որի տնտեսությունը ևս աճելու կարիք ունի: Այն նաև հարևան երկրների միջև տարանցիկ ճանապարհ կդառնա:
Հերմինե Միքայելյան


Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!