Որոշել են Կապանում Հանրային խորհուրդ ստեղծել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Որոշել են Կապանում Հանրային խորհուրդ ստեղծել


Որոշել են Կապանում Հանրային խորհուրդ ստեղծել

 

Հեղինակ.

 

Որոշել են Կապանում Հանրային խորհուրդ ստեղծել


Ժողովրդավարական համակարգի զարգացմանը, համայնքային իշխանության մարմինների և քաղաքացիների միջև փոխադարձ վստահության ձևավորմանը, վստահելի գործընկերային հարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև հասարակական վերահսկողության իրականացմանը նպաստելու համար Կապանի քաղաքապետը և ավագանու անդամները որոշել են համայնքի ղեկավարին կից ստեղծել հանրային խորհուրդ։
"Մեր հասարակության մեջ հանրային խորհուրդ ստեղծելու պահանջը հավանաբար վաղուց հասունացել էր։ Դա է վկայում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր հասարակության մեջ և առաջացնում որոշակի անհանգստություններ, լարվածություններ,- ասում է Աշոտ Հայրապետյանը"։

Քաղաքապետի խոսքով մեր համաքաղաքացիները նաև քննադատում են տեղական և հասարակական իշխանություններին, նշում որ հասարակություն-իշխանություն կապը այդքան էլ ամուր չէ և հասարակության մեջ տեղի ունեցող իրադարձությունները չեն մտահոգում իշխանություններին, ինչին համայնքի ղեկավարը չհամաձայնեց, խորհրդի ստեղծումն էլ դրա վառ ապացույցը համարեց և մասնակիցներին ներկայցրեց վերջինիս նպատակներն ու խնդիրները։
"Քաղաքացիների, ՀԿ-ների և միավորումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների ուժերի ներգրավմամբ համայնքային կարևորության այն խնդիրների վերհանումը, որոնք ընդգրկված չեն համայնքային քաղաքականության առաջնահերթություններում կամ անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել համայնքային ծրագրերում և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը համայնքի ղեկավարին"։

Մասնակիցները ողջունեցին հանրային խորհրդի ձևավորումը։ Նրանք ևս կարևորեցին այն հանգամանքը, որ պետք է բացառվի քաղաքական շահը և կառույցը կօգնի համայնքի ղեկավարին լուծելու քաղաքի խնդիրները։ Իսկ թե ինչպիսին կլինի արդյունքը, ցույց կտա ժամանակը։

Քննարկման ընթացքում որոշվեց խորհրդի կազմը ձևավորել տարբեր ոլորտներից, ՀԿ-ներից մասնակիցներ ընտրելով։ Կանոնադրության հաստատումը, նախագահի ընտրությունը և խորհրդի անդամների թիվը հայտնի կդառնա վաղը կայանալիք քննարկման ընթացքում։

Որոշել են Կապանում Հանրային խորհուրդ ստեղծել


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031