Ցուցահանդես-վաճառք հանուն դահլիճի նորոգման
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ցուցահանդես-վաճառք հանուն դահլիճի նորոգման


Ցուցահանդես-վաճառք հանուն դահլիճի նորոգման

 

Հեղինակ.

 

Ցուցահանդես-վաճառք  հանուն դահլիճի նորոգման

Կապանցի աշակերտները ավարտական քննություններից առաջ առանց հաշվիչի օգնության մարզում են տրամաբանությունն ու հաշվելու կարողությունը : Համար 7 հիմնական դպրոցում ավանդույթ դարձած «Հմուտ ձեռքեր» ցուցահանդեսը այս անգամ մեկ այլ առաքելություն ուներ՝ վաճառքի : Կրթօջախը այդպիսով կարելի է ասել հաճելին համատեղել է օգտակարի հետ. ձեռքի աշխատանքների ցուացդրությունից բացի դահլիճի նորոգման ծախսերի մասին է հոգացել :
Դպրոցի օրհներգի հնչյունները ազդարարեցին ցուցահանդես-վաճառքի բացումը: Մասնակիցները շտապեցին մտենալ սեղանիկներին:

Կտորներ, թելեր, լուցկու և սուրճի հատիկներ և անգամ մակարոն . սրանք ստեղծագործողների համար որպես հումք էին ծառայել, օրինակ սուրճի սիրահարներին դպրոցակնները ապացուցեցին , որ այն կարելի է նաև այս տեսքով վայելել՝ բուրումնավետ մոմ, գրչատուփ կամ ծաղկաման ունենալ: Իսկ ֆինանսական խնդիրները բարելավել ցանկացողների համար ծառերի տեսքով հուշանվերներ էին պատրաստել: Դեռևս առևտրի ոլորտում չհմտացած 9-րդցիները ,սակայն տեղյակ էին հաճախորդներին գրավելու մեթոդներին:

Ցուցահանդես-վաճառք  հանուն դահլիճի նորոգման
Խմորեղենով առատ սեղանների դրամարկղերում չխչխկոցները չէին դադարում, քաղցրակերները ծնողների ու տատիկների սիրով պատրաստած տնական խմորեղենը արագ սպառեցին:

Իհարեկ, ոչ բոլոր աշխատանքներն էին համաձայնել վաճառել, լավագույնները,որոնք շատ ժամանակ ու ջանք են պահանջել,հեղիանկենրը ցանկացել էին պարզապես ցուացդրել:

Տեղեկացնենք,որ դահլիճի նորոգման և կահավորման համար մոտ 20մլն դրամ է անհրաժեշտ: Հովանավորների աջակցությամբ ֆինանսական խնդիրները կլուծվեն,իսկ իսկ աշակերտների ջանքերով ստացված գումարները թեկուզ փոքրիկ,բայց որոշակի մաս կկազմեն:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!