Եվս մեկ հաստատություն նորոգվեց "Լեռնահայաստան"ԲՀ-ի միջոցներով
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Եվս մեկ հաստատություն նորոգվեց "Լեռնահայաստան"ԲՀ-ի միջոցներով


Եվս մեկ հաստատություն նորոգվեց "Լեռնահայաստան"ԲՀ-ի միջոցներով

 

Հեղինակ.

 

Եվս  մեկ  հաստատություն  նորոգվեց "Լեռնահայաստան"ԲՀ-ի  միջոցներով

Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը ընդամենը 10 օր հետո հանդիսավորությամբ տոնելու է կրթօջախի առաջին հարկի նորոգման աշխատանքների ավարտը: Եվ ինչպես մի շարք կրթօջախներում ՝ մանկապարտեզներ ու դպրոցներ, այստեղ էլ անձնակազմը կարմիր ժապավենը կտրելու առիթ կունենան: Եվ նախկինի պես ոչ թե շենքի հետնամասից են ներս մտնելու , այլ գլխավոր մուտքից: Անմխիթար վիճակը այլևս խոչընդոտ չի հանդիսանա: Ինչպես մարզի մյուս հաստատությունները, խնամքի կենտրոնը ևս մարզպետ Վահե Հակոբյանի ուշադրության կենտրոնում է : Առավել ևս, որ այն իր տեսակով մարզում միակն է: Նորոգման ծախսերը հոգացել է «Լեռնահայաստան» ԲՀ-ը:
Եվս  մեկ  հաստատություն  նորոգվեց "Լեռնահայաստան"ԲՀ-ի  միջոցներով


Առաջին հարկում մոտ 1200 մ\ք տարածք կոսմետիկ նորոգվել է : Ճեմասրահի և միջանցքի պատերն են ներկվել, հատակի մի մասը սալիկապատվել, դռների քանակը 4-ով պակասեցրել, շերտավարագույներ կախել: Էլեկտրահաղորդալարերը փոխարինվել են նորերով, նոր լուսամփոփներ տեղադրել, իսկ մարզադահլիճի համար նախատեսված տարածքում բացի նորոգումից, հատակի ծածկն են փոխել: Իսկ շինարարական աշխատանքները իրականացրել են հենց իրենք կրթօջախի աշխաակիցները՝ 4 հոգով:


Մարզի սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքներից 86 երեխա է այս պահին հաճախում հաստատություն՝ առօրյան անցկացնում, կրթվում ու գիշերում: Տնօրենի խոսքով մարզպետ Վահե Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել լուծելու կրթօջախի խնդիրները՝ առավել ևս որ խոսքը վերաբերում է երեխաներին: Ինչպես տնօրենն է նշում արտաքին հարդարման որոշ գործեր են մնացել:
Հերմինե Միքայելյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!