Ժամանակավոր զեղչ միայն դպրոցականների և ուսանողների համար
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Ժամանակավոր զեղչ միայն դպրոցականների և ուսանողների համար


Ժամանակավոր զեղչ միայն դպրոցականների և ուսանողների համար

 

Հեղինակ.

 

Ժամանակավոր զեղչ միայն դպրոցականների և ուսանողների համար
Կապանցի դպրոցականների դժգոհությունը, որ սկիզբ էր առել օրեր առաջ կապված ներքաղաքային տրանսպրոտի՝ համար վեց երթուղու թանկացման հետ, այսպես ասած, բանակցային փուլ մտավ: Աշխատանքային շաբաթվա առաջին օրը սկսվեց հենց խնդրի վերաբերյալ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների միջև համատեղ խորհրդակցությամբ:
Մարզպետի մոտ տեղի ունեցած քննարկումից հետո, արդեն քաղաքապետարանում, մեկ սեղանի շուրջ էին հավաքվել համայնքի ղեկավարը, երթուղին սպասարկող «Լավ ընկեր» ՍՊԸ տնօրենը, կրթության ոլորտի պատասխանատուները և ոչ աշխատանքային օրերին տեղի ունեցած չարտոնված ցույցերի մասնակիցները: Նախատեսված ժամից երեխաները փոքր-ինչ ուշացումով եկան և ներկաները ստիպված էին սպասել:
Քաղաքապետի առաջարկով երեխաները նախ ներկայացրին իրենց դժգոհությունը, մատնանշեցին այն դժվարությունները, որոնց իրենք կամ իրենց ընկերները բախվել են տրանսպորտի թանկացումից հետո:
Համայնքի ղեկավարն իր դիտարկումները արեց. մասնավորապես՝ նշելով, որ երեխաները չարտոնված ցույց են արել, վտանգել իրենց առողջությունը ու խնդրի լուծման լավագույն տարբերակը չեն ընտրել : Դպրոցականներն էլ ընդունեցին դիտողությունները ,միաժամանակ վստահեցնելով, որ եթե աշխատանքային օրեր լինեին, միգուցե, ամեն ինչ այլ կերպ ընթանար:
Համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ անդրադարձավ տրանսպորտի թանկացման պատճառներին ինչպես նաև մանրամասն ներկայացրեց ստեղծված իրավիճակը:Խոսվեց այն մասին, որ երթուղու վճարը պետք է 50-ից դառնար 70 դրամ դեռևս անցած ուսումնական տարվա սկզբին:
Երեխաների չարտոնված ցույցերը կամ բողոքի ակցիաները՝ առայժմ հետևյալ արդյունքներ են տվել, որի մասին էլ քաղաքապետը հայտարարեց. "Մարզպետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում՝ որոշվեց, որ մինչև այս ուսումնական տարվա վերջ աշակերտների և ուսանողների համար, ավտոբուսի վճարը մնում է 50 դրամ,-":
Այս որոշումը քաղաքապետը որակեց, որպես հարցի ժամանակավոր լուծում և հավաստիացրեց, որ ուղևվարձի սակագինը մնում է անփոփոխ հավելելով, որ սա իրականացրած ցույցերի արդյունքն չէ:


Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!