Աշոտ Հայրապետյանը հյուրընկալել էր Վերածնունդ փառատոնի մասնակիցներին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Աշոտ Հայրապետյանը հյուրընկալել էր Վերածնունդ փառատոնի մասնակիցներին


Աշոտ Հայրապետյանը հյուրընկալել էր Վերածնունդ փառատոնի մասնակիցներին

 

Հեղինակ.

 

Աշոտ Հայրապետյանը հյուրընկալել էր Վերածնունդ փառատոնի մասնակիցներին


Օրեր առաջ Գյումրիում կայացած Վերածնունդ փառատոնից մրցանակներով վերադարձած երեժշտական դպրոցների սաները հյուրընկալվել էին Կապանի քաղաքապետարանում։ Կապանցի բոլոր մասնակիցները փառատոնից մրցանակներով էին վերադարձել։ "Հուրախություն բոլորիս մեր դպրոցների սաները հաջողությամբ են հանդես գալիս փառատոներում և պատվոգրերով, խրախուսական նվերներով վերադառնում",- ասաց Աշոտ Հայրապետյանը և նշեց, որ տարեցտարի նրանց կատարումները որակապես տարբերվում են և ավելի լավ հաջողություններ են արձանագրում։ Քաղաքապետը շնորհավորեց հաղթողներին և փոքրիկ նվերներ հանձնեց նրանց։

Աշոտ Հայրապետյանը հյուրընկալել էր Վերածնունդ փառատոնի մասնակիցներին


Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց նաև դպրոցների մանկավարժներին։ Կարևորեց նրանց ավանդը ձեռքբերումներում և հույս հայտնեց, որ դրանով չեն սահմանափակվի։ Մանկավարժներն էլ իրենց հերթին վստահեցնում էին, որ սաները ոչնչով չէին զիջում մյուս մասնակիցներին։

Աշոտ Հայրապետյանը հյուրընկալել էր Վերածնունդ փառատոնի մասնակիցներին


Աշոտ Հայրապետյանի կողմից շնորհավորանքի և նվերի արժանացան նաև Գեղարվեստի դպրոցի սաները։ Վերջիններս էլ հաջողությամբ էին հանդես եկել Լեհաստանում կայացած «Միշտ կանաչ, միշտ կապույտ» միջազգային արվեստի մրցույթում։
Հանդիպումից հետո հյուրերը լուսանկարվեցին քաղաքապետի հետ։
Աշոտ Հայրապետյանը հյուրընկալել էր Վերածնունդ փառատոնի մասնակիցներին


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031