Ինֆորմացիոն թունավորում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ինֆորմացիոն թունավորում


Ինֆորմացիոն թունավորում

 

Հեղինակ.

 

Ինֆորմացիոն թունավորում


Հաճա՞խ է Ձեր գլխում ամեն ինչ իրար խառնվում ինֆորմացիայի ավելցուկից: Շնորհավորում եմ, ձեզ մոտ ինֆորմացիոն թունավորում է: Երբ դուք լսում եք երաժշտություն, դիտում հեռուստացույց, կարդում հոդվածներ, կամ անցնում եք ինչ-որ սեմինարներ ու թրեյնինգներ՝ դուք ինֆորմացիա եք կլանում: Հարցը միայն նրանում է. որքանո՞վ է այն օգտակար և էկոլոգիապես մաքուր ձեզ համար:

Էկոլոգիապես մաքրություն պետք է լինի ոչ միայն նրանում ինչը մենք ուտում, խմում, կամ որում ապրում ենք: Էկոլոգիապես մաքրություն պետք է լինի նաև այն ինֆորմացիայում, որը մենք ստանում ենք: Պետք է կարողանալ օգտագործել ինֆորմացիան խելամտորեն: Պետք չէ ժամանակ սպառել հեռուստացույցի, անիմաստ սերիալների վրա: Ներկա մի գտնվեք այնպիսի սեմինարների, որից ձեր գլխում սկսում են «ճանճեր խլվլալ»:

Մի կարդացեք հաջողության մասին ստատուսներ: Այս ամենը ոչ մի արդյունք չի տալիս: Դուք ճանաչո՞ւմ եք գոնե մեկ մարդու, որի կյանքը փոփոխվել է նրանից, որ նա կարդացել է հայտնի մարդկանց մեջբերումներն ու ասույթները: Այդպիսիք չկան: Գործե՛ք: Քիչ լսեք, շատ գործե՛ք: Սխալվե՛ք և սովորեք սխալների վրա: Մարնրակրկիտ որոշեք ուր գնալ և ում լսել: Շրջապատը նույնպես մեծ նշանակություն ունի: Սովորեք իրենց գործում ամենալավերի մոտ, կամ սովորեք գոնե այն մարդկանցից ով չի թունավորում ուղեղը: Հաջողությունը թող լինի բոլորիդ հետ:

http://arxangelo.info
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!