«Հրեղեն գունդը» Արգենտինայի երկնքում հիացրել եւ սարսափեցրել է բնակիչներին /video/
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Հրեղեն գունդը» Արգենտինայի երկնքում հիացրել եւ սարսափեցրել է բնակիչներին /video/


«Հրեղեն գունդը» Արգենտինայի երկնքում հիացրել եւ սարսափեցրել է բնակիչներին /video/

 

Հեղինակ.

 



Արգենտինայի հազարավոր բնակիչներ անցյալ հանգստյան օրերին անսովոր երեւույթի ականատես են դարձել, նրանց գլխավերեւով պայծառ բոցով պատված մի գունդ է անցել:

Վառվող գունդը մոտավորապես ժամը 3:15-3:30-ի սահմաններում լուսավորել է երկրի հուսիսային հատվածի երկինքը: Թեեւ գիշեր է եղել, երկինքը մի քանի վայրկյան այնպես է լուսավորվել` ասես ցերեկ լիներ: «Շատ պայծառ լույս էր, սկզբում այն կանաչ էր, հետո` սպիտակ, իսկ հետո հայտնվեց հրեղեն գունդը: Դրա հայտնվելուց մեկ վայրկյան անց, երկիրն ասես ցնցվեց եւ մի ձայն լսվեց, որի հետո սովորաբար պայթյուն է լինում»,- պատմել է բոցավառության ականատեսներից մեկը Radio Santa Fe-ին:

Մյուս արգենտինացիները պատմում էին, որ բոցավառությունից առաջ շների ուժեղ հաչոց է լսվել, ինչի արդյունքում շատերը նույնիսկ մտածելով, թե իրենց թալանում են, փողոց են դուրս եկել: Մարդիկ դուրս են եկել բարերից եւ ակումբներից, որտեղ իրենց հանգստյան օրն էին վայելում: Երեւույթը համար առաջին թեման է դարձել սոցցանցերում, գրում է NEWSru.com-ը:

Արգենտինացիներին ցնցած երեւույթը մեկնաբանել է Սանտա-Ֆեի Աստղադիտարանի տնօրեն Խորխե Կոգլանը: Ըստ նրա` բնակիչները կարող էին տեսնել 130 հազար կմ/ժ արագությամբ շարժվող եւ 65կմ բարձրության վրա պայթած գունդը: Ընդ որում նա նշել է, որ ինքը` երկնային մարմինը մեծ չի եղել, այն մոտավորապես 20սմ տրամագիծ է ունեցել:

http://news.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!