Սյունեցի երիտասարդները մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ այցելեցին Արցախ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Սյունեցի երիտասարդները մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ այցելեցին Արցախ


Սյունեցի երիտասարդները մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ այցելեցին Արցախ

 

Հեղինակ.

 

Սյունեցի երիտասարդները մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ այցելեցին Արցախ


Արցախի և Սյունիքի մոտ 600 երիտասարդներ միացել են Դրախտի 4 սրբազան գետերից մեկի՝ մայր Արաքսի հովտում հիմնադրվող Արաքսավան բնակավայրում։ Սրբազան արյունով ազատագրված այս հողն առաջին անգամ է իր շուրջն այսքան երիտասարդ համախմբել։ Նման աշխուժություն մեկ էլ ազատագրման ժամանակ էր եղել։ Այստեղ հավաքվել էին իրենց հայրերի պայքարի ժառանգորդները, հավաքվել էին ճանաչելու սեփական տարածքները , որոնք այժմ վերաբնակեցվելու խնդիր ունեն և Լեռնային Ղարաբաղի հանրապետության համապատասխան մարմինները Քաշաթաղի և Հադրութի շրջաններին առանձնահատուկ ուշադրություն են դարձնում։ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսքով, երկրի համաչափ զարգացման համար կարևոր է հատկապես այսպիսի շրջաններում բնակավայրեր հիմնելը։ Իսկ նոր կյանքի կառուցումն ըստ ԼՂՀ նախագահի սկսվում է կրթօջախների կազմավորումից։ Կառուցվում են հիդրոլեկտրակայաններ , բարեկարգվում ճանապարհները, ստեղծվում կապի և հեռահաղորդակցության միջոցներ , և ամենակարևոր ու ծավալուն աշխատանքները կատարվում են տնտեսության ոլորտում, այսպիսով ստեղծվում է ամեն պայման, որ այս տարածքները կենդանանան և լցվեն մանուկների , դպրոցականների, երիտասարդների շնչով ու եռանդով։

«Ինչի՞ շնորհիվ է մեզ հաջողվում այս աշխատանքները կատարել , անկասկած մեր կյանքում տեղ գտած այդ յուրահատուկ հիմքի շնորհիվ․որը մենք անվանել ենք Հայաստան-Արցախ –Սփյուռք եռամիասնություն։ Այդ եռամիասնությունն է, որ նպաստել է մեզ դիմակայելու մեր կյանքի դժվարություններին, այդ եռամիասնությունն է, որ հնարավորություն է տվել մեզ մեզ պարտադրված պատերազմից հաղթանակով դուրս գալու, այդ եռամիասնությունն է, որ նպաստում է մեզ այսօր արձանագրելու մեր կյանքի հաջողությունները։ Այն որ այսօր այստեղ է մայր Հայաստանից այցելած պատվիրակությունը, Սյունիքից այցելած այդ զորամիավորումը երիտասարդների և մարզպետի գլխավորությամբ նույնպես փաստն է այդ եռամիասնության»,-ասում է ԼՂՀ նախագահը։

Կատարված և կատարվելիք աշխատանքների մասին խոսեց նաև Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։ Վերաբնակեցումը զինադադարից հետո Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում ամենակարեւոր թեմաներից մեկն է, որն այդպես էլ չի իջնում ամբիոններից, ասում է փոխվարչապետը։

«Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Արաքսի հովտում իրականացնում են ծրագրեր՝ նպատակ ունենալով Արաքսի հովտի ամբողջ ներուժը ծառայեցնելու հայ ժողովրդի բարեկեցությանը, շենացնելու հայ զինվորի արյամբ ազատագրված պատմական հայրենիքի այս հատվածը, իսկ ամենակարևորը ՝ սատար լինելու հայ զինվորին, որը շարունակում է դիմակայել հակառակորդին՝ անառիկ պահելով Արցախի սահմանները»։

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այս նախաձեռնության համահեղինակներից է։ Դեռևս Սիսիանի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու տոնակատարությանն էր խոստացել կազմակերպել Սյունիքի երիտասարդների այցը Լեռնային Ղարաբաղի հանրապետություն։ Հանդիպումն այնքան տպավորիչ էր, որ մարզպետը առաջարկեց նույն ձևաչափով ևս մեկ հավաք կազմակերպել, այս անգամ՝ Սյունիքը կլինի հյուրընկալողի դերում։

«Անկախ բոլոր խնդիրներից մեզանում յուրաքանչյուրը իր բաժին մասնակցությունը պետք է ունենա Արցախի տան ամրացման սուրբ գործին։ Այս համոզմունքն ունեմ պրն նախագահ և դրա համար Ձեզ հետ միասին այս նախաձեռնության համահեղինակներից մեկն եմ և այստեղ եմ մոտեցումս երիտասարդներին փոխանցելու համար։ Սիրելի երիտասարդներ, այսօրվա հանդիպումը լավագույն ռազմահայրենասիրական դասն է։ Այսօր ոչ թե վերացական, այլ ազատագրված մեր հայրենիքում ենք»,-շեշտեց մարզպետը։

Ուսանողներն իրենք էլ առաջարկով հանդես եկան՝ ամեն տարի ապրիլի 26-ին հավաքվել Արաքսավանում և տեսնել այն արդյունքներն ու առաջընթացը, որ կլինեն տարիների ընթացքում։

«Այսօր մենք այստեղ ուխտի ենք եկել, հայրերի արյունով պահված հող։ Եկել ենք այստեղ, որ տեսնենք, թե ինչ մեծ բեռ կա մեր ուսերին, ինչ պետք է մենք պահենք և պարտավոր ենք պահել»։
«Ինքս 7-10 տարի ապրել եմ Արցախի գրավված տարածքներում , Արալեռում, հայրս զինվորական է և ես այդ հայրենասիրությունն ու Արցախի շունչը առաջինը զգացել եմ իմ հայրիկից և մյուս զինվորականներից»։

Հանդիսավոր նիստից հետո հյուրերը մասնակցեցին բացօթյա ճաշկերույթին, ինչին հաջորդեց տոնախմբությունը։ Այս տրամադրությունը երիտասարդներին ուղեկցեց տունդարձի ողջ ճանապարհին։

Մարգարիտա Մանուկյան

Լուսանկարները՝ Նվեր Զելյայի
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031