Իմ անունն է պայքար և վախճանս՝ հաղթանակ. Ջահերով երթը՝ Կապանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Իմ անունն է պայքար և վախճանս՝ հաղթանակ. Ջահերով երթը՝ Կապանում


Իմ անունն է պայքար և վախճանս՝ հաղթանակ. Ջահերով երթը՝ Կապանում

 

Հեղինակ.

 

Իմ անունն է պայքար և վախճանս՝ հաղթանակ. Ջահերով երթը՝ Կապանում


«Իմ անունն է պայքար և վախճանս հաղթանակ»։ Նման կոչերով ու կարգախոսներով երեկ երեկոյան Կապանի երիտասարդությունը դուրս էր եկել Ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կապանի մասնաճյուղի նախաձեռնած ավանդական ջահերով երթին։ Սրա խորհուրդն ու նպատակն է երիտասարդությանը առավել լավ տեղեկացնել ոճրագործության մասին, որ իր գիտակցական կյանքում հավերժ դրոշմվեն կորստաբեր ու արյունոտ հիշողությունները,որ ամեն հայ ու ամեն երիտասարդ պատրաստ լինի պայքարելու հանուն իր կորցրածի և պատրաստ լինի պաշտպանելու ունեցածը։ Դաշնակցության խմբապետ Վլադիկ Ղուկասյանի խոսքով, շատերը կարծում են , թե սա զուտ կուսակցական միջոցառում է և չեն միանում, բայց սա համազգային ցավ է ու միասնություն է պահանջում ։

Ասում է, թշնամին նենգ է, և դրանում համոզվում ենք անգամ մեկ դար հետո։ Հայը պետք է պատրաստ լինի, հայի որդին ՝ աղջիկ ,թե տղա, պետք է ամուր կանգնի իր հողի վրա։

«Քայլ առ քայլ ենք հասնելու մեր ուզածին», -նշում է խմբապետը։ Այսօրվա գիտակից սերունդը վաղն ավելի դիվանագետ ձևերով է շարունակելու պայքարը և ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ Ջահակիրները քաղաքի կենտրոնական փողոցները հատելով՝ հասան Բաղաբուրջի հուշահամալիր և ոտքի տակ տալով Թուրքիայի դրոշն ու միաժամանկ հնչեցնելով «ԳԻՆԻ ԼԻՑ»-ն ՝ այրեցին այն։

Մ. Մ.
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!