Թուրքիայի խաղաղության մեջլիսը կոչ է անում Ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Թուրքիայի խաղաղության մեջլիսը կոչ է անում Ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրել


Թուրքիայի խաղաղության մեջլիսը կոչ է անում Ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրել

 

Հեղինակ.

 

Թուրքիայի խաղաղության մեջլիսը կոչ է անում Ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրել


Թուրքիայի խաղաղության խորհրդարան կոչվող կազմակերպությունը ապրիլի 24-ի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ կոչ է արել կիսել հայերի ցավերը եւ ներողություն խնդրել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խաղաղության խորհրդարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ 1915 թվականին Անատոլիայում 3 հազար տարի ապրած հայ ժողովրդն իր հայրենիքից արտաքսվեց եւ մեծամասամբ վերացվեց։ «Ավերվեցին գյուղերը, բռնազավթվեցին դաշտերը, ունեցվածքը, եկեղեցիները վերածեցին մզկիթների, պահեստների, ախոռների։

Հայերի հետքերն այս հողերից ջնջելու համար Ստամբուլում ձերբակալված հայ մտավորականներին ոչնչացնելուց հետո բոլոր հայերին քշեցին Դեր Զորի անապատներ։ Հարյուրհազարները չավարտեցին իրենց ճանապարհորդությունը։

2013 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին հրաշքով փրկված եւ աշխարհի չորս կողմում սփռված հայերի թոռները սպասում են, որ իրենց ցավերը կկիսեն եւ ներողություն կխնդրեն։

Թուրքիայի խաղաղության խորհրդարանը հասկանում եւ կիսում է հայերի վիշտը։ Ապրիլի 24-ին կլինենք բոլոր այն վայրերում, որտեղ սգո միջոցառումներ կլինեն։ Խաղաղության կողմնակից բոլորին կոչ ենք անում մասնակցել»,-նշվել է հայտարարության մեջ։


http://news.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!