Ապրիլի 7-ը Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Ապրիլի 7-ը Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոն


Ապրիլի 7-ը Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոն

 

Հեղինակ.

 

Ապրիլի 7-ը Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոն


Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Այն հռչակել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում։ Տոնի առթիվ թիվ պատարագ մատուցվեց նաև Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։
"Ըստ Ղուկաս ավետարանչի 6-րդ ամսում Գաբրիել հրեշտակը Նազարեթում կուգա Մարիամ կույսին կսե ուրախ եղիր։ Աստված սիրեց քեզ և քեզի ամենամեծ շնորհը տվեց. դու պետք է զավակ մը ծնիս",-ներկայացնում է հոգևոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինյանը։

Հրեշտակապետը Մարիամին նաև հայտնեց, որ իր զավակը մեծ կլինի և Բարձյալ որդի կկոչվի... ու նրա թագավորությունը վախճան չի ունենա։ Ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել։ Սակայն իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...»,- գրված է Սուրբ գրքում։ Մարիամ Աստվածածնի մեծագույն շնորքը իր մայրությունն է,- ասում է վարդապետը և նշում, որ նա մեծ հարգանք է վայելում ինչպես հայերիս, այնպես էլ կաթոլիկների մոտ։

Ւգական սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ լույս աշխարհ գալով իր համար կարևոր առաքելություն ու իղձ է համարում զգալ մայրության բերկրանքը։ Իսկ գիտակցելով, որ քո սրտի տակ մեկ այլ սիրտ է բաբախում և պատասխանատու ես այդ աստծո պարգևի համար, մի կողմ ես դնում թույլ սեռի պիտակը և ավելի ուժեղանում։ Թեև սա է իսկական մոր կերպարը, ցավոք այսօր ականատես ենք լինում նաև սոսկալի փաստերի, երբ կանայք արհեստական ճանապարհով իրենց զրկում են մայրանալու աստվածային շնորհից,-ասում հոգևոր հովիվը և կոչ անում հիշել, որ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!