Ամերիկացի կոնգրեսականները Քեսաբի դեպքերին նվիրված մամուլի ասուլիս կանցկացնեն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Ամերիկացի կոնգրեսականները Քեսաբի դեպքերին նվիրված մամուլի ասուլիս կանցկացնեն


Ամերիկացի կոնգրեսականները Քեսաբի դեպքերին նվիրված մամուլի ասուլիս կանցկացնեն

 

Հեղինակ.

 

Ամերիկացի կոնգրեսականները Քեսաբի դեպքերին նվիրված մամուլի ասուլիս կանցկացնենԱպրիլ 06, 2014 | 11:12


News.am

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը եւ մի քանի այլ կոնգրեսականներ ապրիլի 8-ին Կապիտոլիումի բլրում կհավաքվեն՝ քննարկելու Սիրիայի հայաբնակ Քեսաբում հայերի եւ այլ քրիստոնյաների դեմ հարձակումները: Մամուլի ասուլիսին կմիանա նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին կազմակերպության մամուլի ծառայությունից։

Մամուլի ասուլիսը կսկսվի տեղի ժամանակով 11:30-ին՝ Վաշինգտոնի Կապիտոլիումի բլրի խորհրդարանի շենքում:  Մամուլի ասուլիսի մասնակիցները կդիմեն նաեւ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հանձնաժողովներին՝  կոչ անելով պաշտոնապես  քննել «Ալ Կաիդայի» հետ կապված ագրեսիայում Թուրքիայի ունեցած դերը: «Քեսաբի վրա բարբարոսական հարձակումը վերջին երեք տարիներին սիրիահայերին վրա հասած վերջին ողբերգությունն է, եւ մենք պետք է կրկնապատկենք ջանքերը՝ այդ պատմական համայնքը եւ այդպիսի այլ համայնքներ պաշտպանելու համար»,– հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի պետդեպի  մամուլի  քարտուղարի տեղակալ Մարի Հարֆը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Սիրիայի հայաբնակ Քեսաբի դեպքերից, սակայն խուսանավել էր Թուրքիայի մասնակցության մասին հարցից։

Հիշեցնենք, մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումները չորս կողմից հարձակվել էին Լաթաքիա նահանգի վրա, որը բնակեցված է հայերով ու ալեւիներով: Ահաբեկչական խմբավորումները Սիրիայի վրա հարձակվել էին Թուրքիայի տարածքից:

Նշենք, որ Քեսաբի հայաշատ շրջաններում իսլամիստ ահաբեկիչների դեմ գործողություն իրականացնող սիրիական ռազմական ինքնաթիռին հարվածել էին թուրքական կործանիչները:



News.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031