Բուենոս-Այրեսի խորհուրդը տարածել է հայտարարություն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Բուենոս-Այրեսի խորհուրդը տարածել է հայտարարություն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի


Բուենոս-Այրեսի խորհուրդը տարածել է հայտարարություն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

 

Հեղինակ.

 

Բուենոս-Այրեսի խորհուրդը տարածել է հայտարարություն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերիԱպրիլ 06, 2014 | 00:34

News.am

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսի օրենսդիր խորհուրդը տարածել է հայտարարություն, որը կազմել են խորհրդի անդամներ Վիրխինիա Գոնսալես Գասսը եւ Մարիա Ռաքել էրերոն ի հիշատաօ ապրիլի 24-ի՝ «20-րդ դարի առաջին ցեղասպանության օրվա», կապված Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի հետ: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Խորհուրդը նաեւ հաստատել է առաջարկը, որը ներկայացրել է օրենսդիր Պաբլո Ֆերեյրան, որպեսզի Կրթության նախարարությունն «մարդկանց միջեւ հանդուրժողականության եը հարգանքի համար ակցիայի օրն» արժանի ուշարդության արժանացնի Հայոց ցեղասպանությանը՝ վկայակոչելով արգենտինական օրենքը ապրիլի 24-ին հայերի ցեղապսանության զոհերի հիշատակը հարգելու մասին:

«Պատմություն դասավանդել նշանակում է սովորեցնել հարգել ու պաշտպանել մարդու իրավունքները: Այդ իմաստով կարեւոր է նպաստել, որպեսի ցեղասպանության հարցմ ընդգրկվի կրթության բնագավառում, ոչ միայն այն բանի համար, որպեսզի հիշեն այդ մասին, այլ նաեւ դիտարկելու այն պայմանները, որոնք հանգեցրել են այդ դաժան իրադարձություներին»,- նշել է Ֆերեյրան մամուլին տված հայտարարության մեջ:



News.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031