ԼՂՀ քաղաքացին կալանավորվել է Երեւանում վիճաբանություն սարքելու համար. նախաքննություն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ԼՂՀ քաղաքացին կալանավորվել է Երեւանում վիճաբանություն սարքելու համար. նախաքննություն


ԼՂՀ քաղաքացին կալանավորվել է Երեւանում վիճաբանություն սարքելու համար. նախաքննություն

 

Հեղինակ.

 

ԼՂՀ քաղաքացին կալանավորվել է Երեւանում վիճաբանություն սարքելու համար. նախաքննությունԱպրիլ 06, 2014 | 00:45

News.am

Լեռնային Ղարաբաղի հանրապետության քաղաքացի, 21-ամյա Աշոտ Ղ.-ն մեղադրվում է Երեւանի Էրեբունի փողոցում ծեծկռտուք սարքելու եւ Շահեն Բ.-ին դանակահարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին: Աշոտը Էրեբունի փողոցի վրա գտնվող մթերային խանութի դիմաց կենցաղային հարցերի շուրջ վիճել է Շահեն Բ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Աշոտն իր մոտ եղած դանակով հարվածել է Շահենին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնաս:

Աշոտ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով: Աշոտը կալանավորված է:

Գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:



News.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!