Հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին օրենքը հայաստանցիներին չի վերաբերում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին օրենքը հայաստանցիներին չի վերաբերում


Հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին օրենքը հայաստանցիներին չի վերաբերում

 

Հեղինակ.

 

Հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին օրենքը հայաստանցիներին չի վերաբերում





Ռուսաստանի Պետդուման ընդունել է օրինագիծը, որով «ռուսալեզու հայրենակիցների» համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ է սահմանվում:



www.ilur.am

Օրենքի շրջանառության մեջ դրվելու պահից ի վեր հետխորհրդային մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծվեց, թե այն վերաբերում է նաեւ իրենց, որ օրենքի ընդունմամբ պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ նաեւ ՌԴ-ում աշխատող ու բնակվող, ինչպես նաեւ՝ ՌԴ մեկնելու ցանկություն ունեցող հայաստանցիները:
Սակայն, ըստ փաստաթղթի, պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ այն ռուսալեզու հայրենակիցները, որոնց հարազատներն ու նախնիները բնակվել են Ռուսաստանի, Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքներում՝ «Ռուսաստանի Դաշնության ներկայիս պետական սահմանների շրջանակում»: Քաղաքացիություն ստանալու համար պայման է վերաբնակեցումը և մշտական բնակություն հաստատելը Ռուսաստանում, ինչպես նաև այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելը:
Պետդումայի պատգամավորները պարզաբանել են, որ օրենքի գործողությունը տարածվում է նաև Դաշնության նոր սուբյեկտների վրա՝ այսինքն Ղրիմի Հանրապետության ու դաշնային նշանակության Սիմֆերոպոլ քաղաքի վրա:
Սակայն ռուսաստանցի վերլուծաբանները միաժամանակ նաեւ հանգստացրել են միլիոնավոր ներգաղթյալներին քաղաքացիություն տալու հեռանկարից մտահոգված ռուսաստանցիներին՝ օրենքում խոսքը գնում է միայն նրանց մասին, ում նախնիներն ապրել են ներկայիս Ռուսաստանի Դաշնության տարածքում:
«Եթե, օրինակ, նախնիներն եղել են Վլադիմիրի շրջանից, բայց հետո տեղափոխվել Միջին Ասիա, ապա մարդը ստանում է համապատասխան իրավունքներ, իսկ եթե տասը սերունդ ապրել է Բուխարայում կամ Սամարկանդում, ապա փաստը, որ այդ տարածքները ժամանակավորապես հայտնվել են Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքում, ոչ մի կերպ չի ազդում քաղաքացիություն ստանալու իրավունքի վրա»,- ըստ PanARMENIAN.Net-ի, KM.ru-ին ասել է քաղաքագետ Եգոր Խոլմոգորովը:
Այնպես որ, ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ռուսական անձնագիր ստանալու մտադրություն ունեն, պետք է իրենց արմատներում Ռուսաստանում ապրած նախնի փնտրեն:

www.ilur.am

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031