Դիվանագիտական աղբյուր. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ մինչեւ այս ամսվա վերջ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Դիվանագիտական աղբյուր. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ մինչեւ այս ամսվա վերջ


Դիվանագիտական աղբյուր. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ մինչեւ այս ամսվա վերջ

 

Հեղինակ.

 

Դիվանագիտական աղբյուր. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ մինչեւ այս ամսվա վերջԱպրիլ 06, 2014 | 00:15


NEWS.AM

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, հնարավոր է, կայանա ընթացիկ ամսվա վերջին:

Ինչպես NEWS.am-ին հայտնի է դարձել իր տեղեկատվական աղբյուրից, կա մեծ հավանականություն, որ նրանց հանդիպումը կկազմակերպվի Պրահայում:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-25-ին Պրահայում տեղի կունենա բարձր մակարդակի հանդիպում՝ նվիրված «Արեւելյան գործընկերության» ծրագրի 5-ամյակին:
Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նրանք քննարկել են երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման հնարավորությունները:



NEWS.AM
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!