Մեծ Բրիտանիայում կուսումնասիրվի հեռուստադիտողներին բարկացրած «Միստեր Բինի» մանրապատումը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մեծ Բրիտանիայում կուսումնասիրվի հեռուստադիտողներին բարկացրած «Միստեր Բինի» մանրապատումը


Մեծ Բրիտանիայում կուսումնասիրվի հեռուստադիտողներին բարկացրած «Միստեր Բինի» մանրապատումը

 

Հեղինակ.

 

Մեծ Բրիտանիայում կուսումնասիրվի հեռուստադիտողներին բարկացրած «Միստեր Բինի» մանրապատումը



Ofcom բրիտանական մեդիակարգավորիչը կուսումնասիրի կատակերգակ Ռոունե Ատկինսոնի (Միստեր Բինի դերակատար) մանրապատումը, որն արվել է Comic Relief բարեգործական մարաթոնի շրջանակներում և արժանացել շուրջ 3000 հեռուստադիտողների քննադատությանը՝ հաղորդում է The Guardian-ը:

Մանրապատումում Ատկինսոնը մարմնավորել է Անգլիկան եկեղեցու Քենթերբերիի արքեպիսկոպոսին: Մասնավորապես, նա One Direction տղաների խումբը համեմատել է առաքյալների հետ և հայտարարել, որ աղոթքները չեն օգնում: Բացի այդ՝ նա կատակել է ՝ ասելով, որ «սիրի՛ր մերձավորիդ» պատգամը չի նշանակում քնել մերձավորի հետ:

Շատ հեռուստադիտողներ բողոք են ներկայացրել մանրապատումը ցուցադրած BBC հեռուստաընկերության դեմ և հայտարարել են, որ հեռարձակումը տեղի է ունեցել շատ վաղ՝ հաշվի առնելով Անտկինսոնի անպարկեշտ կատակները: Հեռուստադիտողների մեծ մասի կարծիքով՝ մանրապատումը վիրավորել է հավատացյալների զգացմունքները:

Ofcom-ը կուսումնասիրի՝ արդյոք հաղորդումը համապատասխանե՞լ է ընդհանուր չափորոշիչներին: BBC-ն արդեն ներողություն է խնդրել մանրապատումի համար և հեռացրել է այն iPlayer ծառայությունից:

Comic Relief մարաթոնը ընթանում է 1985թ.՝ բարեգործական նպատակներով: Տարին մեկ անգամ բրիտանացի կատակերգակները, այսպես կոչված, «Կարմիր քթի օր»-ը պատրաստում են հատուկ թողարկումներ և շոուներ, որոնցից գոյացած միջոցները ուղարկվում են Աֆրիկա: Հեռարձակման համար պատասխանատու է BBC ընկերությունը: Այս տարի մարաթոնը տեղի է ունեցել մարտի 15-ին: Հաջողվել է հավաքել շուրջ 75 միլիոն ֆունտ սթեռլինգ:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!